Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Գարնանային առաջարկ Ucom-ից. Neffos սմարթֆոն՝ ընդամենը 34,900 դրամով
07/03/2017 21:52

Գարնանային առաջարկ Ucom-ից. Neffos սմարթֆոն՝ ընդամենը 34,900 դրամով

Գարնանային տոներին ընդառաջ Ucom ընկերությունը հանդես է գալիս նոր առաջարկով և բոլոր բաժանորդներին հնարավորություն է տալիս ձեռք բերելու Neffos նորաձև սմարթֆոն: Android համակարգով, 4.5-դյույմանոց էկրանով, երկու SIM քարտի և 4G հնարավորությամբ այդ սմարթֆոնը կարելի է ձեռք բերել ընկերության վաճառասրահներում ընդամենը 34 900 դրամով, առանց որևէ պարտավորության:

Ավելին՝ հեռախոսը ձեռք բերող բաժանորդները կարող են 3 ամիս շարունակ անվճար ստանալ U!1500 սակագնային պլանի ներառումները և յուրաքանչյուր ամիս 100 րոպե զանգել դեպի տեղական բոլոր ցանցեր ու Արցախ, օգտվել 1 ԳԲ շարժական ինտերնետից և ուղարկել 150 կարճ հաղորդագրություն: Ներառված րոպեներն սպառելուց հետո վավերականության 30 օրվա ընթացքում բաժանորդները կկարողանան զանգել Ucom շարժական ցանցի ներսում 0 դրամ/րոպե սակագնով: 

Առաջարկի շրջանակներում հնարավոր է ձեռք բերել սահմանափակ քանակությամբ Neffos սմարթֆոններ: