Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Երևանում կայացել է «Թվային օր. Mail.ru/ Digital Day.Mail.Ru» խորագրով կոնֆերանսը
17/02/2017 23:01

Երևանում կայացել է «Թվային օր. Mail.ru/ Digital Day.Mail.Ru» խորագրով կոնֆերանսը

Mail.Ru Group-ի հայաստանյան գործընկեր Digisales ընկերությունը և Smartology Digital Marketing Academy-ն փետրվարի 16-ին համատեղ իրականացրին «Թվային օր. Mail.ru/ Digital Day.Mail.Ru» խորագրով առաջին կոնֆերանսը Հայաստանում։

Կոնֆերանսի նպատակն էր բիզնեսի ներկայացուցիչներին և լայն հանրությանը ներկայացնել Mail.Ru Group-ի թվային տեխնոլոգիաների միջոցով բիզնեսի աջակցման գործիքները, դրանց հնարավորություններն և առավելությունները:

Կոնֆերանսին հրավիրված հատուկ հյուրերը՝ Ալեկսանդր Կոնևը՝ myTarget համակարգի հաճախորդների հետ աշխատանքների բաժնի ղեկավարը, և Mail.Ru Group-ի ներկայացուցիչներ Ալեկսանդր Սրեբկովը և Իգոր Վինեցկին կոնֆերանսի մասնակիցների հետ քննարկեցին Հայաստանում թվային գովազդի և դրա հնարավորությունների, թվային մեդիա գովազդի, դրա առանձնահատկությունների և բիզնեսում դրա կիրառության բացերի մասին, թիրախավորման գործիքների և այդ գործիքների շնորհիվ իրականացված գովազդային արշավների արդյունավետության, օդնոկլասնիկի սոցիալական ցանցի բիզնես առաջխաղացման գործիքների մասին թեմաները, ինչպես նաև նրանց կողմից ներկայացվեցին բոլորովին նոր գործիքներ և թրենդեր, դրանց տեղայնացման և բիզնես նպատակներով կիրառման վերաբերյալ։ Այնուհետև իրականացվեց վարպետության դաս՝ վերոնշյալ գովազդների տեղադրման գործիքների պրակտիկ կիրառման նպատակով։ Կոնֆերանսի կազմակերպիչ ընկերության տնօրեն Արսեն Սուլթանյանը ներկայացրեց ինտերնետ գովազդի առկա ցուցանիշները և կանխատեսումները 2017 թ-ի համար։

Կոնֆերանսի ավարտին կազմակերպիչները նշեցին, որ նման միջոցառումները շարունակական են լինելու և ուղղված են լինելու Հայաստանում թվային տեխնոլոգիաները բիզնես միջավայրին ինտեգրելուն և դրանց միջոցով փոքր ու միջին բիզնեսները զարգացնելուն։