Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ռոստելեկոմ. ամանորյա անակնկալ՝ 130 հեռուստաալիք և 100 Մբ/վ ինտերնետ բոլոր բաժանորդներին
30/12/2016 16:22

Ռոստելեկոմ. ամանորյա անակնկալ՝ 130 հեռուստաալիք և 100 Մբ/վ ինտերնետ բոլոր բաժանորդներին

«Ռոստելեկոմը» շնորհավորում է ամանորյա տոների կապակցությամբ և տեղեկացնում, որ տոնական օրերին բոլոր բաժանորդներն իրենց բնակարաններում կկարողանան դիտել 130-ից ավելի լավագույն հեռուստաալիքներ և օգտվել մինչև 100Մբ/վ արագությամբ ինտերնետ կապից (29.12.2016-15.01.2017 ժամանակահատվածում)։

Բացի այդ, ընկերության ֆիլմադարանում (VOD), առանձին ժանրով տեղադրվել են հատուկ ամանորյա 40-ից ավելի ֆիլմեր, որպեսզի բոլոր բաժանորդները, ի թիվս հարյուրավոր նորագույն ֆիլմերի և մուլտֆիլմերի, կարողանան դիտել և զգալ ամանորյա շունչն ու տրամադրությունը։

Բոլոր նրանց համար, ովքեր այցելելու են «Ռոստելեկոմի»  վաճառքի և սպասարկման սրահներ (ՎՍՍ), տեղեկացնում ենք, որ տոնական օրերին կգործի հատուկ ամանորյա աշխատանքային գրաֆիկ․ վաճառքի և սպասարկման սրահները կգործեն համաձայն հետևյալ ժամանակացույցի՝ 

– Դեկտեմբերի 31՝ ժ. 11:00-15:00 (երևանյան և մարզային բոլոր ՎՍՍ-ները),

– Հունվարի 3՝ ժ. 12:00-17:00 (միայն Հանրապետության հրապարակի ՎՍՍ՝ ք․Երևան, Նալբանդյան 28/1),

– Հունվարի 4՝ ժ. 12:00-17:00 (միայն Հանրապետության հրապարակի ՎՍՍ՝ ք․Երևան, Նալբանդյան 28/1),

– Հունվարի 5-6՝ ժ. 12:00-17:00 (երևանյան և մարզային բոլոր ՎՍՍ-ները),

– Հունվարի 7՝ ժ. 12:00-17:00 (երևանյան և մարզային բոլոր ՎՍՍ-ները, բացառությամբ՝ Արարատ, Մարտունի, Ալավերդի, Քաջարան, Դիլիջան),

– Հունվարի 8՝ ժ. 12:00-17:00 (միայն Հանրապետության հրապարակի ՎՍՍ՝ ք․Երևան, Նալբանդյան 28/1)։

«Ռոստելեկոմը» շնորհավորում է բոլորի տոներն ու մաղթում բարի ժամանց։

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» Հայաստան  (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկն է և հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է: