374
21
2808
Գաղափարից դեպի առաջին հաջողությունները` «Գաղափարից դեպի շուկա» մրցույթի շնորհիվ

Գաղափարից դեպի առաջին հաջողությունները` «Գաղափարից դեպի շուկա» մրցույթի շնորհիվ

Դեկտեմբերի 11-ին, ISTC նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում կայացավ Գիտության, տեխնոլոգիաների և ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային կոնֆերանսը, որի կազմակերպիչն էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ):
Միջոցառման նպատակն էր խթանել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում, նպաստել նորարարական գաղափարների առևտրայնացմանը Հայաստանի զարգացամանը նպաստող տեղեկատվական, հաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների /ՏՀՏ/, ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում:

Կոնֆերանսի ընթացքում ժյուրիին ներկայացվեցին 20 ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են հայ նորարար թիմերի կողմից «Գաղափարից դեպի շուկա» մրցույթի շրջանակում: Հաղթող ճանաչվեցին 5 թիմեր՝ Loyal Club Triple-E՝ լրացված, վիրտուալ կամ զուգակցված իրականության տեխնոլոգիան միտված է լրացնելու տեսողական մատուցվող նյութի անկատարությունը՝ հնարավորություն ընձեռելով տեխնոլոգիայից օգտվողներին իրական ժամանակում իրենց հեռախոսի միջոցով ստանալ հավեյլալ տեղեկատվություն հեռախոսի թվային ֆոտոխցիկի միջոցով դիտվող ցանկացած օբյեկտի վրա՝ նկարի, տեսահոլովակի, եռաչափ օբյեկտի կամ ձայնային պարունակության տեսքով:

Social Bridge-ը մի ունիկալ հարթակ է, որը կապում է սոցիալական ցանցերում բովանդակություն գեներացնող օգտատերերին և այն կազմակերպություններին, որոնք արժեքավոր ինֆորմացիայի փնտրտուքների մեջ են, իրենց բիզնեսը բարելավելու համար։ Այս հարթակը թույլ է տալիս Facebook-ի օգտատերերին իրենց գրառումների ու հրապարակումների միջոցով գումար աշխատել:

Varkatu.am՝ հարթակը նախատեսված է բիզնեսի և ներդերողների միջև կապ հաստատելու համար: Այն առաջարկում է նոր լուծումներ օնլայն banking-ի ոլորտում, որը կտարբերվի ավանդական բանկային համակարգից և ավելի կհեշտացնի վարկատուների ու վարկառուների կապը:

Appress-ն օգնում է մարդկանց հարմարավետ ձևով կարդալու ընտրված երկրի լրատվամիջոցների լուրերը: Այն ընձեռում է հոդվածն ամբողջությամբ թարգմանելու հնարավորություն:

Loyal Club-ը հնարավորություն է տալիս ընկերություններին իմանալ իրենց հիմնական/վերջնական սպառողին:

Թիմերից յուրաքնաչյուրը ստացավ 2,.800.000 ՀՀ դրամ մրցանակ՝ նորարար գաղափարներն իրականություն դարձնելու համար:

Մրցույթի ժյուրին բաղկացած էր ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի փորձագետներից: Ժյուրիի կազմում էին Քրոսսպրինգ ինկուբատորի հիմնադիր Մորիս Բեքանդ Վերուին, «Այբ» դպրոցի տնօրեն և ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Նաիրա Նիկողոսյանը և Ի-Վի Քոնսալթինգի խորհրդատու Վալերիա Արզանգուլյանը:

Այս տարի մրցույթի մասնակցության հայտ էին ներկայացրել 80-ից ավել թիմեր:

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից է: Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը առնչվում են ՏՏ ոլորտի զարգացման բոլոր կարևորագույն ուղղություններին: ՁԻՀ-ի նպատակն է Հայաստանում ձևավորել ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող համապատասխան միջավայր, մատչելի դարձնել միջազգային գիտելիքը և ֆինանսավորման աղբյուրները, պատրաստել բարձրակարգ ՏՏ մասնագետներ և ղեկավար աշխատուժ, տեղական ընկերությունների համար ստեղծել գլոբալ ցանցերում ընդգրկվելու հնարավորություն: Վերոնշյալ նպատակներն իրականացվում են տարբեր նախաձեռնությունների շրջանակում, ինչպիսիք են՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, Ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL),  Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան (mLab ECA) և Կապանի կենտրոնը, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները,  և այլն:

Կարճ հասցե: geek.am/u/5436.html
STEP ISTC EIF

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2678 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Հայաստանում արտադրված «Խելացի Տուն» համակարգի առաջին խմբաքանակն արտահանվեց Եվրոպա ու Ռուսաստան

«Խելացի Տուն» համակարգի արտադրության վրա մասնագիտացված հայկական Heltun ընկերությունը Հայաստանում արտադրած իր առաջին արտադրանքն է արտահանել Եվրոպական Միության երկրներ և Ռուսաստանի Դաշնություն։ Համակարգի 1000 սարք վաճառվել ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS