Beeline. բարելավված պայմաններ՝ Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների համար

Beeline. բարելավված պայմաններ՝ Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների համար

Beeline-ը հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին: Այժմ, Drive 5, Drive 15 և Drive 40 սակագնային փաթեթներում նույն ամսավճարի դիմաց կտրամադրվի 8, 20 և 50 ԳԲ գերարագ ինտերնետ համապատասխանաբար նախկին 5, 15 և 40 ԳԲ-ի փոխարեն:

Բացի այդ, գործում է Beeline 4G WiFi երթուղիչ ձեռք բերելու համար հատուկ պայմաններ: Այսուհետ Drive ՍՓ-ներից ցանկացածին 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդը կարող է ձեռք բերել նոր Beeline 4G WiFi LO2Hi երթուղիչն ընդամենը 100 դրամով, իսկ 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում` 5000 դրամով:

«Վերջին ամիսների ընթացքում Beeline-ը բավականին ակտիվորեն ընդլայնում է նոր 4G ցանցի ծածկույթը, ինչը թույլ է տալիս ապահովվել մինչև 70 ՄԲ/վ բջջային ինտերնետի արագություն: Մենք նաև կատարելագործել ենք բաժանորդային սարքավորումների տեսականին, իսկ նոր 4G WiFi երթուղիչները, որը մենք տրամադրում ենք բաժանորդներին հանդիսանում է հիանալի գործիք տանը կամ գրասենյակում անլար ցանցի կազմակերպման համար: Այժմ, Drive բջջային ինտերնետի բաժանորդներն ամսեկան կստանան ավելի մեծ արագությամբ ինտերնետ և կարող են լիովին զգալ մեր ինտերնետի արագությունը՝ համակարգիչներով, հեռախոսներով և պլանշետներով միաժամանակ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ Drive 15 ՍՓ-ում գերարագ Ինտերնետի ծավալը սպառելուց հետո և մինչ օրացուցային ամսվա ավարտը ինտերնետը կտրամադրվի կրկնակի ավել՝ մինչև 1024 կբիթ/վրկ, արագութամբ, նախկին 512 կբիթ/վրկ-ի փոխարեն: Ինչպես նաև ընկերությունը նվազեցվել է արխիվացված Drive 8, 20 և 50 ՍՓ-ների ամսավճարները:

Լրացուցիչ տեղեկատվություն Drive ՍՓ-ների մասին կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում: 

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5428.html

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2689 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline Ստարտափ Ինկուբատորի 4 ռեզիդենտ մրցանակ է ստացել Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին

Beeline Ստարտափ Ինկուբատորի  8 ռեզիդենտ ստարտափներից 5-ը մասնակցել են Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին, և 4-ը՝ վերադարձել են մրցանակներով։ Վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն անցկացվեց հուլիսի 22-ից 29-ը ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS