Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Վիվասել-ՄՏՍ․ 5500 և 7500 րոպե խոսելաժամանակը՝ ցանցի ներսում և դեպի ՄՏՍ Ռուսաստան
01/11/2016 21:07

Վիվասել-ՄՏՍ․ 5500 և 7500 րոպե խոսելաժամանակը՝ ցանցի ներսում և դեպի ՄՏՍ Ռուսաստան

Հատուկ առաջարկ՝ «Viva 5500» և «Viva 7500» տարբերակներից օգտվողների համար: Մինչև 2017թ. փետրվարի 1-ը «Viva 5500» կամ «Viva 7500» տարբերակն ակտիվացնելով՝ համապատասխանաբար 5500 և 7500 րոպե խոսելաժամանակը հնարավոր կլինի օգտագործել ոչ միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում, այլ նաև դեպի ՄՏՍ Ռուսաստան զանգահարելու համար (77 00 [երկրի կոդ] [հեռախոսահամար]):

«Հաշվի առնելով, որ դեպի Ռուսաստան ուղղությունն ամենապահանջարկվածներց մեկն է հայաստանյան բաժանորդների շրջանում, նպատակահարմար գտանք ընձեռել նրանց հարազատների հետ առավել մատչելի և դյուրին տարբերակով շփվելու հնարավորություն»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Օպերատորի նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք ֆեյսբուքյան էջին https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage