Vivacell-MTS-ը և Beeline-ը ՀՀ Խոշոր Հարկատուների առաջին տասնյակում են

Vivacell-MTS-ը և Beeline-ը ՀՀ Խոշոր Հարկատուների առաջին տասնյակում են

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2016թ. հունվար-սեպտեմբերի արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի մեծությունների ցանկը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` համաձայն ներկայացրած ցանկի, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շարունակում է գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը՝ պետբյուջե վճարելով շուրջ 28 մլրդ 830 մլն 848 հազար դրամ հարկ: «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունն երկրորդ հորիզոնականում է՝ 16 մլրդ 545 մլն 34,9 հազար դրամով: Որոտանի ՀԷԿ-ը երրորդն է` 15 մլրդ 526 մլն 299,3 հազար դրամով:

Ցանկում ընդգրկվել են, համապատասխանաբար, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` 14 մլրդ 50 մլն  835,1 հազար դրամ վճարած հարկով, «Ալեքս Գրիգ» ընկերությունը`  11 մլրդ 103 մլն 233,2 հազար դրամով, «Թեղուտ» ընկերությունը ` 10 մլրդ 782 մլն 283,5 հազար դրամով, «Ղ-Տելեկոմ» ընկերությունը ՝ 10 մլրդ 743 մլն 357,2 հազար դրամով:

«CPS» ընկերությունը 9 մլրդ 910 մլն 486,9 հազար դրամ հարկ է վճարել բյուջե, «Ֆլեշ» ընկերությունն էլ` 9 մլրդ 213 մլն 340 հազար դրամ: 10-րդ խոշոր հարկատուն Արմենիա տելեֆոն կոմպանին է` 9 մլրդ 125 մլն 25,8 հազար դրամով:

Կարճ հասցե: geek.am/u/5404.html
Հայաստան Հայաստան Beeline Արմենտել Խոշոր Հարկատուներ Ղ-տելեկոմ Beeline Vivacell-MTS

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS