Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2016թ. II եռամսյակ
20/10/2016 22:22

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2016թ. II եռամսյակ

Այս տարվա երկրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 3,687,312 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2016թ.-ի առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 0.16%-ով կամ 5,806-ով, իսկ 2015թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 0.23% կամ 8,596 բաժանորդ: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3,456,240 է: 2016թ.-ի առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 0.29%-ով կամ 10,149-ով, իսկ 2015թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 0.64% կամ 21,934 բաժանորդ: Այս մասին հայտնում է «Բիզնես 24»-ը։

Բաժանորդների քանակով առաջատար օպերատոր է շարունակում մնալ Vivacell-MTS-ը: 2016թ.-ի երկրորդ եռամսյակի դրությամբ օպերատորի բաժանորդների քանակը կազմել է 2,173,611: Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 0.29%-ով կամ 6,301-ով, իսկ 2015թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 0.44%-ով կամ 9,592 բաժանորդով: Միևնույն ժամանակ հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2,106,006 է: 2016թ.-ի առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 0.33%-ով կամ 6,927-ով, իսկ 2015թ․երկրորդ եռամսյակի համեմատ անկումը կազմել է 0.17% կամ 3,682 բաժանորդ:

Beeline-ը երկրորդ տեղում է: Այս տարվա երկրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 906,206: 2016թ.-ի առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 2.41%-ով կամ 21,322-ով, իսկ 2015թ․երկրորդ եռամսյակի համեմատ աճել 5.82%-ով կամ 49,879 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 863,562 է: Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 2.41%-ով կամ 20,295-ով, իսկ 2015թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ գրանցվել է աճ 5.96%-ով կամ 48,537 բաժանորդով:

Երրորդ հորիզոնականում Ucom-ն /նախկինում Orange/ է: 2016թ.-ի երկրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 607,495: Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 3.47%-ով կամ 21,817-ով, իսկ 2015թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 4.96%-ով կամ 31,691-ով: Յուքոմի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 486,672 է, 2016թ. առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 3.39%-ով կամ 17,073-ով, իսկ 2015թ․համանման ցուցանիշի համեմատ արձանագրված անկումը կազմել է 4.50% կամ 22,921 բաժանորդ:

Կանխավճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 2,834,820 (2015թ.-ի II եռ. համեմատ`+0.80% կամ +22,501): Vivacell-MTS` 1,735,930 բաժանորդ ( -1.26% կամ -22,110), Beeline` 757,879 բաժանորդ (+7.83% կամ +50,048), Ucom` 341,011 բաժանորդ (-2.97% կամ -10,437):

Հետվճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 621,420 (2016թ.-ի II եռ. համեմատ` -0.09% կամ -567): Vivacell-MTS` 370,076 բաժանորդ (+5.24% կամ +18,428), Ucom` 145,661 բաժանորդ (-7.89% կամ -12,484), Beeline` 105,683 բաժանորդ (-5.80% կամ 6,511):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Ընդամենը՝ 231,072 (2015թ.-ի II եռ. համեմատ` -5.46% կամ -13,338): Ucom` 120,823 բաժանորդ ( -6.77% կամ -8,770), Vivacell-MTS` 67,605 բաժանորդ ( -8.04% կամ -5,910), Beeline` 42,644 բաժանորդ (+3.25% կամ +1,342):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Beeline` 1,687 դր. (2015թ.-ի II եռ. համեմատ` -16.81% կամ -341 դր.), Vivacell-MTS` 1,366 դր. (-11.64% կամ -180 դր.), Ucom` 1,115 դր. (-18.37% կամ -251 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Beeline` 4,133 դր. (2015թ.-ի II եռ. համեմատ` -11.16% կամ -519 դր.), Ucom` 4,098 դր. (-5.49% կամ -238 դր.), Vivacell-MTS` 3,132 դր. (-13,93% կամ -507 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 2,842 դր. (2015թ.-ի II եռ. համեմատ` -14.63% կամ -487 դր.), Vivacell-MTS` 2,603 դր. (-38.43% կամ -1,625 դր.), Beeline՝ 1,416 դր. (-16.21% կամ -274 դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ).

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 505 րոպե (2015թ.-ի II եռ. համեմատ` +2.85% կամ +14 ր.), Beeline ` 340 ր. (-4.49% կամ -16 ր.), Ucom` 132 ր. (+2.33% կամ +3 ր.):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 754 րոպե (2015թ.-ի II եռ. համեմատ` -0.53% կամ -4 ր.), Beeline` 430 ր. (+1.90% կամ +8 ր.), Ucom` 287 ր. (-13.29% կամ -44 ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 16,999 ՄԲ (2015թ.-ի II եռ. համեմատ` +17.96% կամ +2,588 ՄԲ), Vivacell-MTS` 15,092 ՄԲ (+46.58% կամ +4,796 ՄԲ), Beeline՝ 9,527 ՄԲ (+4.45% կամ +406 ՄԲ):

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 133,462 (2015թ.-ի II եռ. համեմատ` -1.06% կամ -1,435), Beeline` 81,486 (-16.20% կամ -15,750), Ucom` 25,121 (-47.97% կամ -23,158):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 33,786 (2015թ.-ի II եռ. համեմատ` -4.66% կամ -1,650), Ucom` 11,017 (-23.97% կամ -3,474), Beeline` 7,038 (+99.43% կամ +3,509):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 11,099 (2015թ.-ի II եռ. համեմատ` -22.32% կամ -3,190), Vivacell-MTS՝ 8,948 (-14.25% կամ -1,487), Beeline` 8,902 (+25.40% կամ +1,803):

Churn՝ բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 124,217 (2015թ.-ի II եռ. համեմատ` -6.61% կամ -8,789),  Beeline` 69,147 (+45.92% կամ +21,761), Ucom` 41,010 (+0.10% կամ +42):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 36,104 (2015թ.-ի II եռ. համեմատ` -18.46% կամ -8,176), Ucom` 10,545 (+4.63% կամ +467), Beeline ` 5,301 (-15.45% կամ -969):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 15,938 (2015թ.-ի II եռ. համեմատ` +22.72% կամ +2.951), Vivacell-MTS` 9,574  ( -24.23% կամ -3,061), Beeline՝ 7,976 (-2.51% կամ -205):