Հոկտեմբեր, 2021
October 2021
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Վիվասել-ՄՏՍ. նոր ուսումնական տարին՝ նոր սմարթֆոնով
30/08/2016 23:28

Վիվասել-ՄՏՍ. նոր ուսումնական տարին՝ նոր սմարթֆոնով

Նոր ուսումնական տարվան ընդառաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր կանխավճարային բաժանորդներին առաջարկում է մինչև 2016թ. սեպտեմբերի 15-ն ընկերության սպասարկման կենտրոններից մի շարք Alcatel Pixi սմարթֆոնների մոդելներ ձեռք բերել զեղչված գնով և ստանալ ներցանցային խոսելաժամանակ և ինտերնետ ներառող հատուկ փաթեթ (կարելի է օգտագործել ակտիվացումից սկսած 6 ամսվա ընթացքում):

Սմարթֆոն՝ Alcatel Pixi 3 (4)։ 10 000 ներցանցային րոպե և 10 ԳԲ ինտերնետ: Նախկին գինը՝ հատուկ փաթեթով` 31 900 դրամ։ Զեղչված գինը՝ հատուկ փաթեթով՝ 23 900 դրամ։

Սմարթֆոն՝ Alcatel Pixi 3 (Alcatel Pixi 3 (4.5) )։ 10 000 ներցանցային րոպե և 10 ԳԲ ինտերնետ: Նախկին գինը՝ հատուկ փաթեթով` 45 900 դրամ։ Զեղչված գինը՝ հատուկ փաթեթով՝ 39 900 դրամ։

Սմարթֆոն՝ Alcatel Pixi 4 (4)։ 10 000 ներցանցային րոպե և 10 ԳԲ ինտերնետ: Նախկին գինը՝ հատուկ փաթեթով` 29 900 դրամ։ Զեղչված գինը՝ հատուկ փաթեթով՝ 24 900 դրամ։

Ցանկության դեպքում հեռախոսները կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:

«Մեր օրերում անհնար է պատկերացնել կյանքն առանց ինտերնետի և սմարթֆոնի, հատկապես երիտասարդների շրջանում: Բացի անձնական շփումներից և ժամանցային հավելումներից, ինտերնետը նաև գիտելիքի և ինֆորմացիայի անգնահատելի աղբյուր է, որը կարելի է օգտագործել ինքնազարգացման նպատակով: Այսպիսի առաջարկների շնորհիվ ավելի շատ բաժանորդներ են հնարավորություն ստանում ոչ միայն ձեռք բերել մատչելի գնով սմարթֆոն, այլև օգտվել ներառված խոսելաժամանակից և ինտերնետից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Օպերատորի նորություններին մշտապես ծանոթ լինելու համար այցելեք ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage