374
21
2808
Ucom. շարժական ինտերնետի մոդեմ` U!Fi 3500 մարզային սակագնային նոր պլանի հետ

Ucom. շարժական ինտերնետի մոդեմ` U!Fi 3500 մարզային սակագնային նոր պլանի հետ

Ucom ընկերությունն իր շարժական ինտերնետի բաժանորդներին առաջարկում է ձեռք բերել  U!Fi E5573Bs-320 մոդեմը  նոր` U!Fi 3500 մարզային սակագնային պլանի հետ:

Նոր մոդեմը հնարավոր է ձեռք բերել 5000 դրամով U!Fi 3500-ին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում և ամեն ամիս ստանալ 5ԳԲ գերարագ ինտերնետ, որն սպառելուց հետո բաժանորդները կօգտվեն անսահմանափակ ինտերնետից մինչև 512 Մբ/վ արագությամբ: 12 ամսով բաժանորդագրության դեպքում սարքը նույնպես կարելի է ձեռք բերել 5000 դրամով, պարզապես ամեն ամիս վճարելով 4500 դրամ, որի դիմաց բաժանորդները կստանան հավելյալ 1 ԳԲ ծավալով գերարագ ինտերնետ:

Այս նոր մոդեմի միջոցով բաժանորդները կօգտվեն գերարագ ինտերնետից ավելի մեծ արագությամբ և կստեղծեն իրենց անձնական Wi-Fi տարածքը Ucom-ի շարժական ծածկույթում ամենուր` անգամ գտնվելով շարժման մեջ:

Նոր U!Fi- ը հնարավորություն կտա ինտերնետին միաժամանակ միացնել մինչև 10 սարքավորում՝ պլանշետներ, սմարթֆոններ ու դյուրակիր համակարգիչներ Wi-Fi-ի և 1 ստացիոնար համակարգիչ՝ USB լարի միջոցով:

U!Fi-ը հնարավոր կլինի օգտագործել գնելուց անմիջապես հետո. այն չի պահանջում երկար և բարդ տեղադրման գործընթաց:

«Այս մոդեմն օժտված է խելացի առանձնահատկությամբ: Երբ օգտագործում եք այն Wi-Fi-ի հասանելիությամբ վայրերում, օրինակ՝ օդանավակայաններում, սրճարաններում, հյուրանոցներում, կամ էլ՝ Ձեր տանը, այն ավտոմատ կերպով միանում է Wi-Fi ցանցին և այդպիսով թույլ է տալիս խնայել LTE/3G ցանցերով նախատեսված գերարագ ինտերնետի գիգաբայթերը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը։

Կարճ հասցե: geek.am/u/5357.html
Ucom Telecom Telecom Հայկ Եսայան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2682 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ն ավտոմատ վճարումներ է գործարկել կանխավճարային բաժանորդների համար

Beeline-ն առաջինը Հայաստանում գործարկել է «Ավտոմատ վճարում» ծառայությունն իր կանխավճարային բաժանորդների համար։ Բաժանորդը պետք է ընդամենը մեկ անգամ ակտիվացնի ծառայությունը՝ հեռախոսահամարին կցելով բանկային քարտի տվյալները, և ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS