Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline. «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթ
18/08/2016 20:14

Beeline. «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթ

Beeline-ը հայտարարում է «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի մեկնարկի մասին: Ինչպես տեղեկացնում են ընկերությունից՝ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ցանկացած իր կամ առարկա օգտագործելով կազմել «Neo» բառը, լուսանկարել այն և Neo ծառայության համար ստեղծված օրիգինալ կարգախոսի հետ մինչև սույն թվականի օգոստոսի 28-ը ներբեռնել այստեղ:

«Ստեղծիր քո Neo-ն» մրցույթում կխաղարկվի  4 հիմնական մրցանակ։ Հաղթող կճանաչվեն քվեարկության արդյունքում առավելագույն թվով ձայն հավաքած երեք մասնակիցները: Եվս մեկ հաղթող կընտրվի  մասնագիտական հանձնաժողովի կողմից:

Առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կստանա iPhone 6s սմարթֆոն, 2-րդ հորիզոնական զբաղեցրած մասնակիցը` Samsung Galaxy A5 սմարթֆոն, իսկ երրորդ հորիզոնական զբաղեցրած և հանձնաժողովի կողմից ընտրված մասնակիցները` Samsung Gear v700 սմարթ ժամացույց: Քվեների քանակով 4-րդից 24-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները կստանան Beeline Smart սմարթֆոն:   

Նկարը այստեղ ներբեռնելուց հետո մասնակիցները կստանան հատուկ կոդ: Մինչև 2016 թ. հոկտեմբերի 1-ը ներառյալ «NEO Max» ծառայությանը միանալու դեպքում նշված կոդը ներկայացնելով` նրանք հնարավորություն կստանան մասնակցելու 2016 թ. հոկտեմբերի 14-ին կայանալիք  խաղարկությանը, որտեղ կխաղարկվեն սմարթֆոններ, սմարթ ժամացույցներ և Wi-Fi range extender-ներ:

«Neo ծառայությունը յուրահատուկ փաթեթային առաջարկ է, որը բաժանորդներին հնարավորություն է տալիս միաժամանակ օգտվել մի քանի ծառայություններից և վճարել մեկ միասնական հաշիվ` ընդամենը լիցքավորելով բջջային հեռախոսահամարը: Նման բացառիկ առավելությունը «Neo» անվանումը դարձրել է պարզ, հարմար և միասնական ծառայության խորհրդանիշ, որը նմանը չունի հայաստանյան շուկայում: Այսօր մենք ուրախ ենք հայտարարել «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի մեկնարկի մասին, որի մասնակիցները հնարավություն կունենան ստեղծագործական մոտեցում կիրառելով ներկայացնել, թե ինչպես են պատկերացնում Neo-ն և մտածել հետաքրքիր կարգախոս ծառայության մասին: Սա դեռ ամենը չէ. մրցույթի բոլոր մասնակիցները, ովքեր կմիանան «Neo Max» ծառայությունների փաթեթին, կմասնակցեն հոկտեմբերին կայանալիք խաղարկությանը, որտեղ հնարավորություն կունենան շահելու արժեքավոր ու հետաքրքիր նվերներ: Բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջողություն և սպասում նոր ու ստեղծագործ գաղափարների», –  նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։      

«Ստեղծիր քո Neo-ն» մրցույթը մեկնարկում է այսօր ժ. 18։00-ից և կտևի մինչև օգոստոսի 28-ը ներառյալ (24:00 Երևանի ժամանակով): Մրցույթի քվեարկությունը սկսվելու է 2016 թվականի օգոստոսի 15-ին և կշարունակվի մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը ներառյալ (24:00 Երևանի ժամանակով): Հաղթողների անունները և արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 5-ին Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում և www.beeline.am կայքում:

Մրցույթի և խաղարկության պայմաններին, ինչպես նաև մասնակցության կանոններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ www.beeline.am կայքում, ինչպես նաև  Facebook, Instagram, Odnoklassniki սոցիալական ցանցերի Beeline Armenia պաշտոնական էջերում: