Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
121 դպրոցական մասնակցել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի «Տեխնո ամառային դպրոցին»
12/08/2016 20:25

121 դպրոցական մասնակցել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի «Տեխնո ամառային դպրոցին»

Գյումրեցի 121 դպրոցականներ ներկայումս իրենց ամառային հանգսիտը համատեղում են ծրագրավորման դասընթացների հետ՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (GTC) կողմից իրականացվող «Տեխնո ամառային դպրոցի» շրջանակում:  Դասընթացները մեկնարկել են հուլիսի 27-ին և տևելու են մինչև սեպտեմբերի 1-ը:

«Տեխնո ամառային դպրոցի» նպատակն է մասնակիցներին ծանոթացնել նորարարական տեխնոլոգիաներին, ծրագրավորման գործիքներին, զարգացնել նրանց մոտ տրամաբանական և ալգորիթմային մտածողությունը, ամառային արձակուրդները դարձնել հետաքրքիր ու արդյունավետ:

«Ընդհանուր հաշվով ունենք 121 մասնակից, այդ թվում դպրոցական հանրապետական օլիմպիադայի հաղթողներ, ոսկե մեդալակիրներ: C++, Java և Python-ի դասընթացները նախատեսված են ավագ դպրոցի աշակերտների համար, իսկ Ms Office, Inet և Kodu դասընթացները՝ 8-15-ների համար: Ծրագրի վերջում երեխաները կունենան բավարար գիտելիքներ ու հմտություններ ՏՏ ոլորտում իրենց դրսևորելու համար»,-նշում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրեր մենեջեր Մարիամ Նահապետյանը:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից հիմնված ինովացիոն գրեթե բոլոր կենտրոններում, այդ թվում՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կոնտրոնում, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում, Վանաձորի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոններում, նախաձեռնվել են ամառային դպրոցներ աշակերտների համար: Նմանատիպ դասընթացների շնորհիվ աշակերտների մոտ առաջանում է հետարքրություն դեպի տեղեկատվական տեխնոլոգիաները. չէ որ հենց երիտասարդներն են ամենավառ ու համարաձակ մտքերի ու գաղափարների, իսկ հետագայում նաև տեխնո ծրագրերի ապագա հեղինակները։

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից է: Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը շոշափում են ՏՏ ոլորտի զարգացման յուրաքանչյուր կարևորագույն ոլորտ: ՁԻՀ-ի նպատակն է Հայաստանում ձևավորել ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող համապատասխան միջավայր, մատչելի դարձնել միջազգային գիտելիքը և ֆինանսավորման աղբյուրները, պատրաստել բարձրակարգ ՏՏ մասնագետներ և ղեկավար աշխատուժ, տեղական ընկերությունների համար ստեղծել գլոբալ ցանցերում ընդգրկվելու հնարավորություն: Վերոնշյալ նպատակներն իրականացվում են տարբեր նախաձեռնությունների շրջանակում, ինչպիսիք են՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, Ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (ANEL), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան (mLab ECA) և այլն: