Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Բիզնես 24. ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում – 2016թ. I եռամսյակ
26/07/2016 21:41

Բիզնես 24. ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում – 2016թ. I եռամսյակ

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները հրապարակել են 2016թ.-ի I եռամսյակի գործունեության ամփոփ հաշվետվությունները: Սույն հաշվետվությունների հիման վրա կատարած վերլուծությունների արդյունքում «Բիզնես 24»-ը կներկայացնի Հայաստանում Ինտերնետ շուկայի հիմնական միտումները: Ցանկանում ենք նշել, որ սկսած այս զեկույցից Ucom-ի և Orange-ի ցուցանիշները միավորվել և ներկայացվում  են Ucom-ի անվան ներքո։

Բաժանորդների թիվ

Orange-ի ձեռք բերման հետևանքով բաժանորդների թվով առաջատարն է դարձել Ucom ընկերությունը: 2016թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ Ucom-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 77 954, ինչը 2015թ չորրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 10 473-ով, իսկ 2015թ.առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 7 907 բաժանորդով: Միևնույն ժամանակ, Ucom-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 125 567, ինչը 2015թ․ չորրորդ եռամսյակի ցուցանիշից պակաս է 5 395-ով, իսկ 2015թ.-ի առաջին եռամսյակի համեմատ շարժական ինտերնետի բաժանորդների թիվն աճել է 2 982-ով: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2016թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 278 006: Այս ցուցանիշը 2015թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ աճել է 533-ով, իսկ 2015թ․առաջին եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 17 102 բաժանորդ:

Բաժանորդների թվով երկրորդ հորիզոնական է նահանջել Beeline-ը: 2016թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ Beeline-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 141 837, ինչը 2015թ չորրորդ եռամսյակի ցուցանիշից պակաս է 5 310-ով, իսկ 2015թ.առաջին եռամսյակի համեմատ անկումը կազմել է 10 663 բաժանորդ: Միևնույն ժամանակ, Beeline-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 41 617, ինչը 2015թ․ չորրորդ եռամսյակի ցուցանիշից պակաս է 1 021-ով, իսկ 2015թ.-ի առաջին եռամսյակի համեմատ շարժական ինտերնետի բաժանորդների թիվը նվազել է 2 028-ով: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2016թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 329 447: Այս ցուցանիշը 2015թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ նվազել է 2 289-ով, իսկ 2015թ․առաջին եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 17 720 բաժանորդ:

VivaCell MTS-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) 2016թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 68 231: Անցյալ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 2 612-ով, իսկ 2015թ.-ի առաջին եռամսյակի համեմատ անկումը կազմել է 7 484 բաժանորդ: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվն անցյալ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ նվազել է 2 032-ով և կազմել 1 059 078, իսկ 2015թ.-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 7 827 բաժանորդով:

Rostelecom-ի բաժանորդների թիվը 2016թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ կազմել է 35 144: Սույն ցուցանիշն այս տարվա չորրորդ եռամսյակի համանման ցուցանիշը գերազանցում է 971-ով, իսկ 2015թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 7 590-ով:

Interactive-ի բաժանորդների թիվն այս տարվա առաջին եռամսյակի դրությամբ կազմել է 5 126, ինչը 2015թ.-ի չորրորդ եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 141-ով, իսկ 2015թ.-ի առաջին եռամսյակի ցուցանիշը՝ 526-ով:

Այլ պրովայդերների բաժանորդների թիվը մեր կողմից գնահատվում է Հայաստանում ինտերնետ բաժանորդների ընդհանուր թվի 2%-ի** շրջակայքում՝ մոտ 10 124:

Այսպիսով, 2016թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ Հայաստանում ինտերնետ բաժանորդների թիվը կազմում է մոտ 505600, ինչը  մոտ 6 հազարով պակաս է քան անցյալ տարվա չորրորդ եռամսյակի ցուցանիշը և մոտ 10 հազարով պակաս, քան 2015թ.-ի առաջին եռամսյակի ցուցանիշը:

Հեռահաղորդակցական ընկերությունների ունեցած մասնաբաժիններն ըստ ինտերնետ բաժանորդների քանակի հետևյալն է. 1. Ucom – 40.25% (+0.30 տոկ. կետ 2015թ. IV եռ. նկատմամբ), 2. Beeline – 36.29% (-0.46), 3. Vivacell-MTS – 13.50% (-0.22), 4. Rostelecom – 6.95% (+0.33), 5. Interactive – 1.01% (+0.05), Այլ – 2%:

Բջջային ինտերնետ

Բջջային ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) հետևյալն է. 1. Ucom – 125 567 (-5 395, 2015թ. IV եռ. համեմատ), 2. Vivacell-MTS – 68 231 (-2 612), 3. Beeline – 41 617 (-1 021): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Ucom – 53.34% (-0.24 տոկ. կետ,  2015թ. IV եռ. համեմատ), 2. Vivacell-MTS – 28.98% (+0.00), 3. Beeline – 17.68% (+0.24):

Բջջային ինտերնետի (բացառությամբ հեռախոսով օգտվողների) բաժանորդների ընդհանուր քանակը 235 415 է: Անցյալ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 9 028-ով, իսկ 2015թ. առաջին եռամսյակի համեմատ անկումը կազմել է 12 494 բաժանորդ:

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների բաշխվածությունը հետևյալն է. 1. Vivacell-MTS – 1 059 078 (-2 032, 2015թ. IV եռ. համեմատ), 2. Beeline – 329 447 (-2 289) , 3. Ucom – 278 006 (+533): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Vivacell-MTS – 63.55% (+0.02, 2015թ. IV եռ. համեմատ), 2. Beeline – 19.77% (-0.09), 3. Ucom – 16.68% (+0.07):

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը 1 666 531 է: Անցյալ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 3 788-ով, իսկ 2015թ. առաջին եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 42 649 բաժանորդ:

Բաժանորդների ակտիվություն

«Բաժանորդների ակտիվության» ցուցանիշները ստանալու համար վերցվել են հեռահաղորդակցական ընկերությունների կողմից հրապարակվող «Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (MOaU, MbOU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների: «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշներն ըստ էության այն ցուցանիշներն են, որոնք անցած մի քանի տարիների ընթացքում ներկայացվում էին «Բիզնես 24»-ի և «Circle.am»-ի կողմից հրապարակվող «Ինտերնետը Հայաստանում» զեկույցներում:

Այսպիսով, «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է. 1. Beeline – 39.15% (-0.92 տոկ. կետ, 2015թ. IV եռ. համեմատ), 2. Ucom – 37.84% (-0.20), 3. Rostelecom – 14.15% (-0.14), 4. Vivacell-MTS – 6.09% (+1.24), 5. Interactive – 0.77 (+0.02), Այլ – 2%:

Մասնաբաժին շուկայում՝ ըստ հասույթի

Հեռահաղորդակցական ընկերությունների բաժանորդներից ստացված հասույթի մասնաբաժինները ստանալու համար վերցվել են հրապարակված «Ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ (ARPU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների:

Այսպիսով, «Բաժանորդներից ստացված հասույթի» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է. 1. Ucom – 45.75% (+0.41 տոկ. կետ, 2015թ. IV եռ. համեմատ), 2. Beeline – 30.04% (-0.53), 3. Rostelecom – 11.48% (+0.34), 4. Vivacell-MTS – 8.19% (-0.26), 5. Interactive – 2.54% (+0.04), Այլ – 2%: