Նվազեցվել են Beeline Fast և Beeline Smart Pro սմարթֆոնների արժեքները

Նվազեցվել են Beeline Fast և Beeline Smart Pro սմարթֆոնների արժեքները

Beeline–ը հայտարարում է Beeline Fast և Beeline Smart Pro սմարթֆոնների արժեքների նվազեցման մասին: Ներկայումս, այս սմարթֆոնները կարելի է ձեռք բերել  49900 և 39900 դրամ համապատասխանաբար։ Հատուկ ակցիայի շրջանակում Beeline Fast սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդը կստանա մեկ ամսով  բաժանորդագրություն «Սմարթ  Հատուկ» կանխավճարային սակագնային փաթեթին և 5000 ՄԲ ծավալով բջջային ինտերնետ, որը կարող է օգտագործել վեց ամսվա ընթացքում:

«Հանդիսանալով բյուջետային  մոդելի սմարթֆոններ, Beeline Fast-ը և Beeline Smart Pro–ն հուսալի հեռախոսներ են, ունեն գրավիչ դիզայն և միաժամանակ համապատասխանում են  օգտագործողների հիմնական պահանջներին կապված ձայնային և ինտերնետ հաղորդակցությունների հետ։ Հաճելի է օգտվել նման սմարթֆոններից,  իսկ առաջարկվող սակագնային փաթեթի շնորհիվ , մեր հաճախորդները հնարավորություն կունենան միշտ մնալ կապի մեջ, ակտիվ օգտվել բջջային ինտերնետից և ըստ արժանավույն գնահատել մեր պարզ և հարմար ծառայությունները» - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline Fast սմարթֆոնն աշխատում է Android 5.1 օպերացիոն համակարգով: Հեռախոսն  ունի ՝ 4 միջուկային պրոցեսոր, 2 տեսախցիկ՝ 5 և 2 մեգապիքսել հզորությամբ, 5 դյույմանոց IPS էկրան, ժամանակակից չափանիշներով հաղորդակցության մոդուլեր, այդ թվում Bluetooth 4.0 и Wi-Fi 802.11 b/g/n/: Beeline Smart Pro սմարթֆոնում տեղադրված է 4.5 դյույմանոց սենսորային էկան, 4 միջուկային պրոցեսոր։ Հեռախոսն աշխատում է Android 5.0 օպերացիոն համակարգով։  8 ԳԲ ներքին հիշողության ծավալը կարելի է հեշտությամբ ավելացնել տեղադրելով  32 ԳԲ հիշողությամբ քարտ։

Beeline Fast և Beeline Smart Pro սմարթֆոնների ձեռքբերման պայմանների մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia» հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook  ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline-ի գրասենյակում։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5335.html
Beeline Smartphones Telecom Telecom Beeline Անդրեյ Պյատախին

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS