Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Verizon-ը 4.8 մլրդ դոլարով գնում է Yahoo!-ն
25/07/2016 20:32

Verizon-ը 4.8 մլրդ դոլարով գնում է Yahoo!-ն

Ինտերնետ ծառայություններ մատուցող ամերիկյան «Verizon Communications» ընկերությունը գնում է «Yahoo!» ինտերնետ-ընկերության գործող բիզնեսը 4.83 միլիարդ դոլարով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է երկու ընկերությունների համատեղ հայտարարության մեջ: Համաձայն գործարքի` «Verizon Communications»-ը«Yahoo!»-ն կմիավորի  «America Online» (AOL) մեդիագրուպի հետ, որն այն արդեն ձեռք էր բերել 2015-ին:

Գործարքը պահանջում է «Yahoo!»-ի կարգավորող մարմինների և բաժնետերերի համաձայնությունը, որը կավարտվի 2017-ի առաջին եռամսյակում: Մինչ այդ` «Yahoo!»-ն կգործի որպես անկախ կազմակերպություն:

Ըստ հաղորդագրության` «Yahoo!»-ի և «AOL»-ի ակտիվների միավորումը թույլ կտա ստեղծել գլոբալ բրենդների աշխարհում ամենախոշոր պորտֆելներից մեկը. դրանում միավորված կլինեն 25 բրենդներ, որոնք կազմակերպությունը կարող է զարգացնել առաջիկայում: