Ucom. Ericsson ընկերության 4G+ տեխնոլոգիայի ներդրման աշխատանքները մոտենում են ավարտին

Ucom. Ericsson ընկերության 4G+ տեխնոլոգիայի ներդրման աշխատանքները մոտենում են ավարտին

Օրերս Երևան աշխատանքային այցով էին ժամանել Էրիքսոն ընկերության տնօրենի ավագ տեղակալ, վաճառքի տնօրեն` Յան Վայերբայը, նույն ընկերության Եվրասիայի տարածաշրջանի 11 երկրների (ներառյալ՝ Բելառուսը, Ուկրաինան, Մոնղոլիան, Հայաստանը) հաճախորդների բաժնի ղեկավար՝ Վոյչեկ Բայդան և Հյուսիսային Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի բաժնի ղեկավար՝ Փիթեր Լորինը:

Աշխարհի 180 երկրներում ներկայացված հենց Ericsson ընկերությանն է վստահվել Ucom-ի 4G+ ցանցի ներդրման պատիվը: Համատեղ աշխատանքների մեկնարկի մասին հայտարարվել է մարտ ամսին, իսկ այժմ երկու ընկերությունները ծրագրի իրականացման ավարտին են մոտենում:

Ericsson ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչների խոսքով Հայաստանի հեռահաղորդակցության շուկան համաշխարհային չափանիշներով համարվում է զարգացած: Նրանք ոգևորված են, որ հայաստանյան Ucom ընկերությանն են տրամադրում այնպիսի առաջատար շուկաներում ներդրված մի տեխնոլոգիա, ինչպիսիք են Հյուսիսային Ամերիկայի, Կորեայի, Ճապոնիայի, Չինաստանի որոշ հատվածների, և անշուշտ՝ եվրոպական որոշ երկրների հեռահաղորդակցության շուկաները:

«Իմ անմիջական պատասխանատվության տակ գտնվող 11 երկրների մեջ սա առաջինն է, որտեղ մենք իրագործում ենք այդ լուծումը: Սարքավորումների և ծրագրային ապահովման տեսանկյունից սա շատ յուրահատուկ տեխնոլոգիա է, որն ապահովում է ցանցի բարձր կատարողականություն, առավելագույն որակ և օգտագործման փորձառություն», - ասել է Ericsson ընկերության Եվրասիայի տարածաշրջանի հաճախորդների բաժնի ղեկավար՝ Վոյչեկ Բայդան:

Խոսելով հայաստանյան լանդշաֆտի ու դրա հետ կապված «Ericsson Ռադիո Լուծում» գերժամանակակից համակարգի ներդրման բարդությունների մասին, պարոն Բայդան համոզմունք է հայտնել, որ բավականին հեշտությամբ կարող են ցանցի լավ ծածկույթ ու լավ հզորություն ապահովել Հայաստանում Ucom-ի բաժանորդների համար, անկախ նրանից, թե նրանք քաղաքում են, փոքր գյուղում, թե սարերում, քանի որ նրա կարծիքով Ասիայի որոշ խիստ բարձրադիր լեռնային շրջաններում և Աֆրիկայի անապատներում ցանցի ներդրման բարդություններն անհամեմատ ավելի շատ են:

«Մենք ժամանել ենք այստեղ Ucom ընկերության հաջողության մասը կազմելու նպատակով, այն պահին, երբ ընթացքի մեջ է այդ ընկերության կողմից հաջորդ սերնդի ցանցի գործարկումը: Ericsson-ում մենք տրամադրում ենք վերջին տեխնոլոգիական լուծումները, որոնք կյանքի կկոչեն այս ցանցը, ընդ որում ոչ միայն 3G-ն ու 4G-ն, այլև բարձր կարգի LTE-ն, որտեղ օգտագործվում են կրիչների ագրեգացման տեխնոլոգիան ու օդային ալեհավաքները, այսինքն՝ մեր ընկերության ամենավերջին ու լավագույն արտադրանքը», - ասել է Ericsson ընկերության Հյուսիսային Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի բաժնի ղեկավար՝ Փիթեր Լորինը:

Հյուրերը մեծ գոհունակություն են հայտնել նաև հայաստանյան աշխատանքներն իրականացնող տեխնիկական անձնակազմի վերաբերյալ, ովքեր արհեստավարժ կերպով են իրականացնում միջազգայնորեն մշակված սարքավորումների տեղադրումը և ամենօրյա գործարկումը:

«Սեպտեմբերին բոլորս ականատես կլինենք այն բանի, թե ինչպես կարելի է համաշխարհային մակարդակի որակյալ ծառայություններ մատուցող հայկական ընկերություն ունենալ Հայաստանում: Մեր տեխնիկական աշխատակազմը շատ պատրաստված է, այս ամբողջ ընթացքում միայն պրոֆեսիոնալիզմով են զարմացրել իրենց միջազգային գործընկերներին: Կարող եմ գոհունակությամբ ասել, որ մեր տեխնիկական անձնակազմի շնորհիվ է, որ հետխորհրդային երկրների մեջ Հայաստանն առաջինն է ներդնում այս տեխնոլոգիական ոլորտի նորագույն լուծումը», - նշել է Ucom ընկերության գլխավոր գործադիր տնօրեն՝ Հայկ Եսայանը:

Կարճ հասցե: geek.am/u/5325.html
Ucom Telecom 4G 4G LTE Հայկ Եսայան Ericsson Telecom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS