Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ավելի քան 50 երկրում իջեցվել է ռոումինգում ինտերնետի սակագինը
04/07/2016 23:06

Ավելի քան 50 երկրում իջեցվել է ռոումինգում ինտերնետի սակագինը

Beeline-ն ամառային արձակուրդների շրջանին ընդառաջ հայտարարում է ռոումինգում ինտերենտի սակագների աննախադեպ իջեցման մասին: Ընկերությունն իջեցրել է ռոումինգում ինտերնետի սակագինն ավելի քան 50 երկրներում, այդ թվում` Եվրոպական բոլոր երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Եգիպտոսում, Իսրայելում, Միացյալ Արաբական Էմիրություններում։ 2016 թ. հունիսի 24-ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ   ռոումինգում մեկ մեգաբայթ ինտերնետի համար գործում է 50 դրամ սակագինը։ 

«Բաժանորդների համար հերթական նվերը պատրաստելիս` Beeline-ը հաշվի է առել հանգստի ամենամեծ պահանջարկն ունեցող երկրներն ամբողջ աշխարհում: Մենք հպարտ ենք, որ կարողացանք մեր հաճախորդներին առաջարկել ռոումինգում ինտերնետի ամենագրավիչ սակագները և հույս ունենք, որ դրանով մեր բաժանորդների հանգիստն արտասահմանում կդարձնենք ավելի հաճելի: Նշեմ, որ մենք ինչպես և նախկինում հիմնական ուշադրությունը դարձնում ենք մեր ծառայությունների հարմարության և պարզության վրա, և նույնիսկ ռոումինգում գտնվելիս մեր հաճախորդները կկարողանան անհրաժեշտությանն դեպքում անվճար զանգահարել Հաճախորդների սպասարկման կենտրոն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ինտերնետի սեզոնային սակագներից օգտվելու համար Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել ռումինգ ծառայությունը, այլ միացումներ անհրաժեշտ չեն: Ռոումինգը կարելի է ակտիվացնել *131# հրահանգով` կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար բոլոր երկրներ մեկնելուց առաջ՝ բացի Թուրքիայից և Իրանից: Թուրքիա և Իրան մեկնող բաժանորդները պետք է հավաքեն *132# հրահանգը, այնուհետև`*131#: Իսկ հետվճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները կարող են ակտիվացնել ռոումինգը *500# հրահանգի միջոցով: Հետվճարային հաշվարկային համակարգի իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդները պետք է դիմեն Beeline գրասենյակներ:

Նշենք, որ Վրաստան, Ռուսաստան և Իտալիա ճանաչված ուղղություններով Beeline բաժանորդների համար գործում է «Կապի մեջ+» ռոումինգ ծառայությունը, որը հնարավորություն է տալիս ընդունել մուտքային զանգեր, ինչպես նաև զանգահարել Հայաստանի Beeline բջջային հեռախոսահամարներին 24.99 դրամ/րոպե մեկ միասնական սակագնով: 1ՄԲ բջջային ինտերնետի արժեքը ևս կազմում է 24.99 դրամ:  Բացի այդ, Beeline-ը Հայաստանում միակ օպերատորն է, որը հնարավորություն է տալիս ռոումինգում գտնվելիս ցանկացած երկրից անվճար զանգեր կատարել Հաճախորդների սպասարկման կենտրոն +37480000612 համարով։

Լրացուցիչ տեղեկատվություն ռոումինգ ծառայությունների և սեզոնային ակցիաների վերաբերյալ կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ:    

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: