Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հայկական ArmPhone սմարթֆոնի մոդելների գները տատանվում են 50-150 հազար դրամի շրջանակներում
07/06/2016 11:33

Հայկական ArmPhone սմարթֆոնի մոդելների գները տատանվում են 50-150 հազար դրամի շրջանակներում

Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը ներկայացրել է ArmPhone սմարթֆոնի 5 տարբերակ՝  ArmPhone 0502, ArmPhone 0505, ArmPhone 0508, ArmPhone 0509 և ArmPhone 0520։ Շարքի առաջատար 0520 մոդելի տեխնիկական պարամետրերը հետևյալն են․ էկրան՝ 5.1″, կետային խտություն՝ 1920×1080 HD, ներքին հիշողություն՝ 32 ԳԲ, տեսախցիկ՝ 13 ՄՊ, մատնահետքերի սկաներ։

TSD ղեկավար Վահան Շաքարյանը նշել է, որ մեկ հերթափոխի ընթացքում հնարավորություն ունեն թողարկելու 500 սմարթֆոն։ Հարկ եղած դեպքում ընկերությունը կարող է աշխատել 3 հերթափոխով։

Սմարթֆոնների արժեքը տատանվում է 50 – 150 հազար դրամի շրջանակներում։ Հեռախոսի միջուկն ամբողջությամբ հայկական է՝ հայկական Android, ստեղնաշար եւ զանգերի երաժշտություն: Հեռախոսների առանձին մոդելներ օժտված են մինչև 32 GB ներքին հիշողությամբ, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգով, մատնահետքի ճանաչման սենսորներով և 4G կապով։