Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Microsoft-ը ցանկանում է ձերբազատվել Nokia բրենդից
17/05/2016 23:11

Microsoft-ը ցանկանում է ձերբազատվել Nokia բրենդից

Չինական VTech կայքի կողմից տարածված տեղեկատվության համաձայն Microsoft կորպորացիան ցանկանում է Nokia բջջային հեռախոսների արտադրության ենթաբաժինը վաճառել չինական Foxconn կորպորացիային։ Խոսքը գնում է միայն հասարակ բջջային հեռախոսների մասին, միևնույն ժամանակ Lumia սմարթֆոնների ենթաբաժինը կմիանա Surface սարքավորումների արտադրության ենթաբաժնին։

Գործարքի արդյունքում 50%-ով կկրճատվի Microsoft Mobile-ի աշխատակիցների քանակը։ Նշենք, որ 2014թ․-ին Nokia-յի հեռախոսային բիզնեսի ձեռք բերումից հետո Microsoft-ն արդեն իսկ կրճատել է 18 000 աշխատակից։