Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Apple-ի ղեկավար Թիմ Կուկի հետ ճաշն այս տարի կարժենա 515 հազար դոլար
09/05/2016 22:22

Apple-ի ղեկավար Թիմ Կուկի հետ ճաշն այս տարի կարժենա 515 հազար դոլար

Արդեն չորրորդ տարին է, ինչ Apple կորպորացիան մասնակցում է CharityBuzz բարեգործական նախագծին, որի էությունը կայանում է նրանում, որ խոշոր կորպորացիաների ղեկավարները աճուրդի են հանում իրենց հետ ճաշելու հնարավորություն։ Ճաշի իրավունք գնած անձին հնարավորություն է տրվում խոսել ցանկացած թեմայից, իսկ աճուրի արդյունքում հավաքագրված գումարը ծախսվում է բարեգործական նպատակներով։

Apple-ի ղեկավար Թիմ Կուկի հետ ճաշելու աճուրդը մեկնարկել է 100 հազար դոլարից, արդյունքում հաղթողը ստիպված է եղել վճարել 515 հազար դոլար։ Հաղթողի անունը չի հրապարակվում։ Թիմ Կուկի հետ ճաշի իրավունքից բացի հաղթողին տրվել է WWDC կոնֆերանսին մասնակցելու երկու VIP տոմս։ Վճարված 515 հազարը կտրվի Robert F. Kennedy Center for Justice & Human Rights բարեգործական հիմնադրամին։

Թիմ Կուկի հետ ճաշը կկայանա Apple-ի կենտրոնակայանում։ Այն կտևի մեկ ժամ։ Ճաշի իրավունք ստացած անձին հնարավորություն է տրվում իր հետ բերել ևս մեկ հյուր։

Հիշեցնենք, որ 2015թ․-ին Թիմ Կուկի հետ ճաշելու համար վճարվել էր 200 հազար դոլար, 2014թ․-ին՝ 330 հազար, իսկ 2013թ․-ին՝ 610 հազար։