Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Facebook-ից ամսական օգտվում է 1.65 մլրդ օգտատեր
29/04/2016 00:55

Facebook-ից ամսական օգտվում է 1.65 մլրդ օգտատեր

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հերթական անգամ հրապարակել է սոցիալական ցանցի և այլ նախագծերի տվյալները։

2016թ․-ի ապրիլի դրությամբ սոցիալական ցանցից ամսական օգտվում է 1.65 մլրդ օգտատեր։ WhatsApp հաղորդակցական հարթակից օգտվող օգտատերերի քանակն ամսական կազմում է 1 մլրդ, իսկ Messenger հարթակից օգտվողների ամսական քանակը 900 մլն է։ Instagram ֆոտոհարթակի օգտատերերի թիվը 400 մլն է։

Հիշեցնենք նաև, որ անցյալ ամսում Facebook-ը գործարկեց մոբայլ ուղիղ եթերների Live գործառույթը, այս տարի նաև փոխարինվեց Like կոճակը, որի միջոցով այժմ կարելի է 6 զգացմունք արտահայտել։

Ինչ կայանում է ֆինանսական ցուցանիշներին, ապա 2016թ․-ի առաջին եռամսյակում Facebook սոցիալական ցանցի շահույթն աճել է 3 անգամ կամ մոտ 195%-ով և կազմել 1.51 մլրդ։

Շահույթի աճը հիմնականում պայմանավորված է գովազդի ծավալների կտրուկ աճեով՝ + 57%, 5.2 մլրդ դոլար։ Ինչ կայանում է հասույթին, ապա այն աճել է 52%-ով և կազմել 5.38 մլրդ դոլար։ Հետաքրքիր է, որ հասույթի 80%-ը ապահովել են մոբայլ օգտատերերը։

eMarketer գործակալության տվյալների համաձայն Facebook-ը մասնաբաժինը առցանց գովազդի շուկայում կազմում է 12%, 2015թ․-ին այս ցուցանիշը 10.7% էր, իսկ 2014թ․-ին՝ 8.6։ Առցանց գովազդի ոլորտի առաջատար է մնում Google-ը՝ 31%։