Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ՀՀ բջջային օպերատորներ․ ապրիլի 18-ից դեպի ԼՂՀ հեռախոսազանգերի և ռոումինգի համար կգործեն նախկին սակագները
15/04/2016 23:17

ՀՀ բջջային օպերատորներ․ ապրիլի 18-ից դեպի ԼՂՀ հեռախոսազանգերի և ռոումինգի համար կգործեն նախկին սակագները

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն / Beeline / տեղեկացնում է, որ ս.թ. ապրիլի 18-ից Արցախում՝ 374 97 ցանցում ռոումինգում  գտնվող Beeline բաժանորդների համար դադարում  են  գործել  հետևյալ սակագները` 5 դրամ/SMS և 5 դրամ/րոպե մուտքային զանգերի,  ելքային  տեղական և դեպի Հայաստան զանգերի համար: Նշված ամսաթվից Արցախում կգործեն ռոումինգի հետևյալ բազային սակագները՝ 60 դրամ/SMS և 45 դրամ/րոպե մուտքային զանգերի, ելքային տեղական և դեպի Հայաստան զանգերի համար:

Միաժամանակ Ucom-ից տեղեկացնում են, որ ապրիլի 18-ի ժամը 00:00-ից սկսած ընկերության շարժական հեռախոսակապի (նախկին Օրանժ Արմենիա) բաժանորդների համար Արցախում ռոմինգի մուտքային և դեպի Հայաստանի ու տեղական ցանցեր ելքային զանգերի, ինչպես նաև SMS հաղորդագրությունների համար կգործի նախկին 45 դրամ րոպե սակագինը: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ից 18-ը, հաշվի առնելով առաջնագծում ծավալվող իրադարձությունները, «Յուքոմ» ընկերությունը նշված ծառայությունների համար սակագինն իջեցրել էր մինչև 5 դրամ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2016թ. ապրիլի 18-ի 00:00-ից սկսած՝ 374 97 ցանցում ռոումինգում գտնվելիս զանգերի սակագինը կհաշվարկվի ինչպես նախկինում. 25 դրամ/րոպե մուտքային զանգերի համար, 45 դրամ/րոպե դեպի 374 97 և 374 47 ցանցեր ելքային և դեպի Հայաստան զանգերի համար: 374 97 ցանցում ռոումինգում 1 SMS հաղորդագրությունը, ինչպես նախկինում, կարժենա 40 դրամ: «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով դեպի Հայաստան զանգերի 1 րոպեի արժեքը կկազմի 25 դրամ, իսկ «SMS Հայաստան» ծառայության միջոցով ուղարկված 1 SMS հաղորդագրության արժեքը՝ 20 դրամ: Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին ընկերությունը ժամանակավորապես փոփոխել է 374 97 ցանցում ռոումինգի սակագները՝ դեպի 374 97 և 374 47 ցանցեր ելքային,  դեպի Հայաստան զանգերի մեկ րոպեի, ինչպես նաև վերը նշված ուղղություններով SMS հաղորդագրություների համար սահմանելով 5 դրամ սակագին: Նմանապես՝ սակագինը փոփոխվել էր նաեւ մուտքային զանգերի համար: Փոփոխությունը գործում էր 2016թ. ապրիլի 2-ից սկսած: Այսպիսով ծառայությունների վերը նշված 5 դրամ/րոպե և 5 դրամ/SMS սակագինը ժամանակավորապես գործում է 2016թ. ապրիլի 2-ից մինչեւ 17-ը (ներառյալ) ընկած ժամանակհատվածի համար: