374
21
2808
Ինտերնետի կրկնակի ծավալ «My Beeline Armenia» բջջային հավելվածի միջոցով

Ինտերնետի կրկնակի ծավալ «My Beeline Armenia» բջջային հավելվածի միջոցով

Beeline-ը հայտարարում է «My Beeline Armenia» բջջային հավելվածի նոր հնարավորության մասին: Ս.թ. ապրիլի 8-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ Beeline կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները «My Beeline Armenia» հավելվածի միջոցով Mega շարժական ինտերնետի ծառայությունները միացնելու դեպքում կստանան գերարագ  ինտերնետի կրկնակի ծավալ:

«Mega 150+», «Mega 300+» և «Mega 500+» շարժական ինտերնետի ծառայությունների բաժանորդներն օրական կստանան համապատասխանաբար 300 ՄԲ, 600 ՄԲ և 1000 ՄԲ ծավալով գերարագ ինտերնետ՝ 150 ՄԲ, 300 ՄԲ և 500 ՄԲ փոխարեն։ Ծառայությունների արժեքը մնում է անփոփոխ, դրանք կտրամադրվեն համապատասխանաբար 90 դրամ, 150 դրամ և 200 դրամ օրավարձով:

«Mega 150+», «Mega 300+» և «Mega 500+» ծառայությունները կարելի է միացնել My Beeline Armenia բջջային հավելվածի միջոցով` «Հատուկ առաջարկ» բաժնից կամ անձնական գրասենյակից (հավելվածի բջջային կամ վեբ տարբերակով):

«My Beeline Armenia» հավելվածից օգտվողների թիվն օրեցօր ավելանում է, և մենք շարունակում ենք կատարելագործել այն, որպեսզի Beeline ծառայություններից օգտվելը մեր հաճախորդների համար լինի առավելագույնս պարզ և հարմար: Մեր նոր ակցիայի շնորհիվ Beeline բաժանորդները, Մեգա ծառայություններին միանալով, այժմ կստանան բջջային ինտերնետի կրկնակի ծավալ, ինչը հավելվածից օգտվելը դարձում է նաև ավելի շահավետ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«My Beeline Armenia» հավելվածի միջոցով բաժանորդը կարող է միացնել կամ անջատել կապի ծառայությունները, ստանալ հաշվի վերծանում, սակագնային փաթեթի և միացված ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն, կատարել առցանց վճարումներ և eShop-ի միջոցով պատվիրել SIM-քարտ, սմարթֆոն կամ մոդեմ։ «My Beeline Armenia» հավելվածը հասանելի է նաև վեբ տարբերակով` app.beeline.am հղումով։

Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք www.beeline.am կայք:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5267.html
Հայաստան Beeline Անդրեյ Պյատախին My Beeline Armenia Հայաստան Apps Beeline

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2683 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ի աջակցությամբ մեկնարկել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ը

Beeline-ի աջակցությամբ Սևանի ափին մեկնարկել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ը: Վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն անցկացվում է հուլիսի 22-ից 29-ը և ուղղված է ստարտափների և ներդրողների միջև ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS