Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Բացվեց Յուքոմի գլխամասային սպասարկման կենտրոնը
12/04/2016 22:52

Բացվեց Յուքոմի գլխամասային սպասարկման կենտրոնը

Այսօր հյուսիսային պողոտայում նոր տեսքով և առաքելությամբ վերաբացվեց Օրանժ Արմենիայի արդեն ռեբրենդավորված սպասարկման կենտրոնը՝ այսպիսով եզրափակելով ռեբրենդինգի ողջ գործընթացը: Որպես նոր «Յուքոմի» խորհրդանիշ և գլխամասային սպասարկման կենտրոն՝ հյուսիսային պողոտայի սրահը այսօրվանից կսպասարկի բոլոր բաժանորդներին: Ինչպես արդեն նշել էինք, Օրանժ Արմենիայի, բոլոր մարզային և երևանյան սրահները կվերափոխվեն «Յուքոմի»՝ նոր բրենդով, խորհրդանիշով և նոր քաղափարներով: Այսուհետ Օրանժ Արմենիայի, իսկ այժմ արդեն «Յուքոմի»  բաժանորդներն իրենց բոլոր հարցերով պետք է դիմեն «Յուքոմի» սպասարկման կենտրոններ:

Այս օրերին Երևանում էր գտնվում նաև նորարարության բնագավառում համաշխարհային առաջատար ամերիկյան «Կալիքս» ընկերության փոխնախագահ Դեյվիդ Սեդան, ով այցելելով «Յուքոմի» կենտրոններ և ծանոթանալով կազմակերպության գործունեությանը մասնավորապես նշել էր.  «Շատ ուրախ եմ հյուրընկալվել «Յուքոմին» և ծանոթանալ ձեր հիանալի թիմի հետ: Իհարկե մեր համագործակցությունը նոր չէ, որ սկսվել է, սակայն ես շատ ուրախ եմ տեսնել, թե ինչ գործունեություն է ծավալում և ինչ առաջընթաց է գրանցել ձեր ընկերությունը շուկայում:

Շատ կարևոր է, որ կա մի ընկերություն, որ ոչ միայն ներմուծում է տեխնոլոգիաներ, այլև ստեղծում և զարգացնում է այդ տեխնոլոգիաները, ինչը «Յուքոմն» անում է տարիներ շարունակ:

Երբ խոսում ենք երկու ըկերությունների միավորման մասին, հասկանում ենք, որ դա շատ դժվարին գործընթաց էր: Սակայն համոզված եմ, որ «Յուքոմի» համար գալիս են լավ ժամանակներ: Հաջողություն եմ մաղթում «Յուքոմին» և վստահեցնում եմ, որ «Կալիքսը» պատրաստ է օժանդակել ձեզ բոլոր նախաձեռնություններում»։

Այսպիսով՝ եկել է ժամանակը փոփոխությունների: Այսուհետ «Յուքոմը» հանդիսանում է կապի միասնական օպերատոր:

«Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից:  Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում: 2016 թվականին «Յուքոմ»  ընկերությունը ձեռք է բերել Օրանժ Արմենիա ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը և այժմ հանդիսանում է նաև բջջային օպերատոր: