Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
iPhone SE-ի ինքնարժեքը 160 դոլար է
05/04/2016 23:31

iPhone SE-ի ինքնարժեքը 160 դոլար է

IHS iSuppli գործակալության մասնագետները հերթական անգամ հաշվել են iPhone սմարթֆոնի ինքնարժեքը։ Այս անգամ խոսքը գնում է iPhone SE մոդելի մասին։

Արդյունքում 16ԳԲ հիշողությամբ մոդելի համար ստացվել է 160 դոլար ցուցանիշը, որից 156.2 դոլարը բաժին է ընկնում սմարթֆոնի բաղադրիչներին իսկ մնացած 3.8 դոլարը՝ հավաքման գործընթացին։ Հիշեցնենք, որ Apple-ը վերոնշյալ մոդելը վաճառում է 399 դոլարով։

Սմարթֆոնի ամենաթանկ բաղադրիչը էկրանն է՝ Gorilla Glass՝ 20 դոլար։ Ավելացնենք նաև, որ iPhone 6s Plus մոդելի ինքնարժեքը կազմում է 236 դոլար։