Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Vivacell-MTS. iPhone 6s՝ 1 դրամով
24/03/2016 23:26

Vivacell-MTS. iPhone 6s՝ 1 դրամով

«iPhone 6s»-ն արդեն հասանելի է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում և STARTPHONE սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում այն կարելի է ստանալ 1 դրամով:

«Ձայնային և տվյալների փոխանցման մատչելի ծառայությունների աճող պահանջարկի պայմաններում՝ «STARTPHONE» սակագնային պլանը լայն տարածում է գտնում բաժանորդների շրջանում՝ հաստատուն տեղ զբաղեցնելով շուկայում: Սակագնային պլանի շրջանակում առաջարկվող բարձրորակ սմարթֆոնների ցանկի համալրումը «iPhone 6s» սմարթֆոնով առավել կբարձրացնի բաժանորդների գոհունակությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի լուծումներից՝ ուղղված հաղորդակցության ծառայությունները հնարավորինս հարմարավետ և հասանելի դարձնելուն»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

23 500 դրամ ամսավճարի դիմաց STARTPHONE սակագնային պլանի շրջանակում տրամադրվում է նաև ամսական 10 000 ներցանցային րոպե, 200 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր և 15 000 ՄԲ ինտերնետ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում