Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
VivaCell-MTS, Beeline, Orange. Որքա՞ն հարկ են վճարում բջջային կապի օպերատորները
01/02/2016 21:02

VivaCell-MTS, Beeline, Orange. Որքա՞ն հարկ են վճարում բջջային կապի օպերատորները

2015 թվականի արդյունքներով Հայաստանի բջջային կապի օպերատորները՝ VivaCell-MTS-ը, Beeline-ը և Orange-ը, հայտնվել են  մեր երկրի 50 խոշոր հարկատուների ցանկում, ընդ որում՝ 1-ն առաջին 5-յակում: Այս մասին գրում է «Բիզնես 24»-ը։

Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն՝ հաշվետու տարում մեր երկրի պետական բյուջե վճարված հարկերի ցուցանիշով Ղ-Տելեկոմ ընկերությունը (Վիվասել-ՄՏՍ, VivaCell-MTS) խոշոր հարկատուների ցանկում 3-րդն է: 2015 թվականի ընթացքում ընկերությունը պետական բյուջե է վճարել 18.62 մլրդ ՀՀ դրամ:

Արմենիա Տելեֆոն Կոմպանին (Արմենտել, Beeline) մեր երկրի խոշոր հարկատուների ցանկում 7-րդն է: Ընկերության կողմից վճարված հարկերը կազմել են 15.46 մլրդ ՀՀ դրամ:

Օրանժ-Արմենիան հաշվետու տարում պետական բյուջե է վճարել 3.44 մլրդ ՀՀ դրամի հարկեր ու տուրքեր և հայտնվել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի 35-րդ հորիզոնականում:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին և հանդիսանում է «Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) դուստր ձեռնարկությունը: «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: Օրանժ-Արմենիան, որը Հայաստանում ներկայացնում էր ֆրանսիական «Ֆրանս Տելեկոմ» ընկերությունը, 2015 թվականին վաճառվեց Ucom ընկերությանը: