Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Eurasia Mobile Challenge-ի կիսաեզրափակիչը հայաստանյան թիմերի մասնակցությամբ կհեռարձակվի YouTube-ով
27/01/2016 20:55

Eurasia Mobile Challenge-ի կիսաեզրափակիչը հայաստանյան թիմերի մասնակցությամբ կհեռարձակվի YouTube-ով

Beeline-ը տեղեկացնում է «Eurasia Mobile Challenge» մրցույթի տարածաշրջանային կիսաեզրափակչի մեկնարկի մասին: Հունվարի 28-ին կայանալիք մրցույթը կհեռարձակվի YouTube-ով` հետևյալ հղումով. http://www.youtube.com/watch?v=qAzROHuwDdA

 

Հիշեցնենք, որ մրցույթին գրանցված հայաստանյան երիտասարդ ձեռներեցների 54 թիմերից տեղական ժյուրին հաղթող է ճանաչել երեք թիմերի, ովքեր հանդես կգան տարածաշրջանային կիսաեզրափակիչում Մոսկվայում: Հայաստանում հաղթող թիմերն են` «DailyDoc», «Localz» և «Medlee»:

 

Սեպտեմբերին մեկնարկած «Eurasia Mobile Challenge» մրցույթը «ՎիմպելԿոմ»-ի «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում իրականացվող նախագիծ է: Մրցույթն անցկացվում է Huawei Technologies Co, Ltd ընկերութան հետ համատեղ: Մրցույթի շրջանակում երիտասարդ ձեռներեցների խնդիրն էր մշակել բջջային տեխնոլոգիաների ոլորտում հերթական նշանակալի լուծումը հետևյալ կատեգորիաներում` «ժամանց և մշակույթ», «շրջակա միջավայր», «սոցիալական» կամ «այլ»: Թիմերը գնահատվել են տեղական և միջազգային ձեռներեցների, ինչպես նաև «ՎիմպելԿոմ»-ի ղեկավարների կողմից հետևյալ չափանիշներով` նորարարություն, տվյալ համայնքի համար արդիականություն, մասշտաբայնություն, յուրօրինակություն, բիզնես մոդելի իրագործելիություն:

 

Այս փուլի հաղթողները կներկայացնեն Եվրասիան  Global Mobile Challenge մրցույթին, որը տեղի կունենա Բարսելոնում` Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում, 2016 թ. փետրվարի 22-26-ը:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.eurasiamobilechallenge.com կայքում: