Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline և CTV. IP հեռուստատեսություն դիտելու հնարավորություն՝ ամենուր, որտեղ կա ինտերնետ
18/12/2015 19:44

Beeline և CTV. IP հեռուստատեսություն դիտելու հնարավորություն՝ ամենուր, որտեղ կա ինտերնետ

Beeline-ը հայտարարում է CTV ընկերության հետ համագործակության մեկնարկի մասին: Համագործակցության շրջանակում Beeline-ի բոլոր բաժանորդները, ովքեր ունեն ինտերնետ մուտքի հնարավորություն, կկարողանան դիտել թվային IP-հեռուստատեսություն ցանկացած վայրում և ցանկացած սարքավորման միջոցով:

CTV ծառայությունն առաջարկում է 82 պահանջված հեռուստաալիք Catch UP (անցած հեռուստահաղորդումների դիտում եթերից հետո 48 ժամի ընթացքում), Restart (ցանկացած հեռուստահաղորդման վերանայում) և այլ տարածված գործառույթների հնարավորությամբ: Beeline բաժանորդները հնարավորություն կունենան դիտել CTV-ի IP-հեռուստատեսություն ցանկացած հեռուստացույցից, ինչպես նաև Android և iOS համակարգերով աշխատող սմարթֆոններից և պլանշետներից: Ծառայության աշխատանքի համար բավական է 512 Կբ/վրկ արագությամբ ինտերնետ հեռախոսների դեպքում և 1 Մբ/վրկ` հեռուստացույցների դեպքում:

«Beeline-ն ուրախ է տեղեկացնել, որ CTV ընկերության հետ համագործակցության շնորհիվ բարձրորակ թվային հեռուստատեսությունը հասանելի է դարձել լայնաշերտ ինտերնետի մեր բոլոր բաժանորդներին ամբողջ երկրում: Կցանկանայի հատկապես ընդգծել այն փաստը, որ մեր նոր համատեղ արտադրանքն ինտերնետի մեծ արագություն չի պահանջում, ինչը հասանելի գների հետ միասին այս առաջարկը դարձնում է գրավիչ, պարզ և հարմար և հնարավորություն է ընձեռում ստանալ լիարժեք IP-հեռուստատեսություն ամենուր, որտեղ հասանելի է մեր ընկերության լայնաշերտ ինտերնետը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Beeline և CTV ընկերությունների համագործակցությունը կնպաստի Հայաստանի ամբողջ տարածքում բարձր որակով և ժամանակակից լուծումներով ինտերակտիվ հեռուստատեսային ծառայության մատուցմանը: Մենք հնարավորություն ենք տալիս դիտելու լավագույն հեռուստաալիքները ցանկացած վայրում, ցանկացած սարքով` սմարթֆոն,  պլանշետ, Smart TV կամ սովորական հեռուստացույց:  Ծառայության մեկ բաժանորդագրությամբ կարելի է դիտել միաժամանակ 3 սարքով, այսինքն՝ ընտանիքում յուրաքանչյուրը կարող է դիտել իր նախընտրած հաղորդումը: Վստահ ենք` ծառայությունը մեծ հետաքրքրություն կունենա  Beeline ընկերության բաժանորդների շրջանում: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր բաժանորդներին հասանելի լինի բարձր որակով հեռուստատեսային ծառայություն», – նշեց CTV ընկերության տնօրեն Շանթ Քարամյանը:

Թվային IP-հեռուստատեսության ծառայությունների փաթեթի արժեքը, որը ներառում է 60 հեռուստաալիք, սկսվում է 3800 դրամ ամսավճարից, իսկ 8 HD հեռուստաալիքով, միաժամանակ երեք սարքավորումներով հեռուստաալիքները դիտելու հնարավորությամբ և 82 հեռուստաալիք ներառող փաթեթի արժեքը կազմում է ամսական 4800 դրամ։ Ծառայությունների փաթեթները ներառում են ամենապահանջված և բարձր վարկանիշ ունեցող հեռուստաալիքները:

Beeline բաժանորդների համար CTV ծառայությունները հասանելի կդառնան 2015 թ. դեկտեմբերի 22-ից:

Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք www.beeline.am կամ www.ctv.am կայքեր: