Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ամանորը լի է նվերներով «Յուքոմի» բոլոր բաժանորդների համար
16/12/2015 21:33

Ամանորը լի է նվերներով «Յուքոմի» բոլոր բաժանորդների համար

 «Յուքոմ» ընկերությունն ամանորյա հաճելի անակնկալներ է պատրաստել իր բոլոր բաժանորդների համար:

Ամանորյա տոների ընթացքում «Յուքոմ»  ընկերության բոլոր բաժանորդները կվայելեն վառ և  հետաքրքիր հեռուստաեթեր և շատ արագ ինտերնետ:

«Triple Play» փաթեթի բոլոր բաժանորդները երկու ամիս շարունակ կունենան մինչև 100Մբ/վ արագությամբ ինտերնետ, կվայելեն «Յուքոմի» հեռուստատեսային փաթեթում ներառված բոլոր HD ալիքները, ինչպես նաև որպես նվեր կստանան «Յուքոմի» տեսավարձույթի «New Year» բաժնից 24 ֆիլմ դիտելու հնարավորություն: Ինտերնետի արագությունը, կախված սակագնային փաթեթից, կավելանա հետևյալ կերպ՝

Triple Play Select – 50 Մբ/վ *
Triple Play Classic – 100 Մբ/վ *
Triple Play Rock – 100 Մբ/վ *
Triple Play Jazz – 100Մբ/վ *

«U!TV» փաթեթի բաժանորդները հնարավորություն կունենան վայելել «Յուքոմի» հեռուստատեսային փաթեթում ներառված բոլոր բարձրակարգ HD ալիքները,  ինչպես նաև որպես նվեր կստանան «Յուքոմի» տեսավարձույթի «New Year» բաժնից 24 ֆիլմ դիտելու հնարավորություն:

«U!Net» փաթեթի բաժանորդներնը կստանան  մինչև 100Մբ/վ արագությամբ ինտերնետ՝ կախված իրենց սակագնային փաթեթից՝

U!Net Lite – 25 Մբ/վ *
U!Net Starter – 50 Մբ/վ *
U!Net Basic – 100 Մբ/վ *
U!Net Ultra – 100 Մբ/վ *

* Ակցիայի ժամանակահատվածում տրամադրվող արագություն

Բացի այդ, «Յուքոմ» ընկերության Triple Play և U!TV փաթեթների բաժանորդները հնարավորություն կունենան վայելել նոր ուրախ և ամանորյա հեռուստաալիք՝ Ձմեռ Պապի հեռուստաալիքը (Телеканал Деда Мороза):

Ամանորյա առաջարկը կգործի 2015թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2016թ. հունվարի 31-ը:

«Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից:  Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում: