Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մարկ Ցուկերբերգն Facebook-ի իր բաժնետոմսերի 99% կուղղի բարեգործությանը
04/12/2015 12:03

Մարկ Ցուկերբերգն Facebook-ի իր բաժնետոմսերի 99% կուղղի բարեգործությանը

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ում կարողությունը կազմում է 40.3 մլրդ դոլար, հայտարարել է, որ իրեն պատկանող Facebook-ի բաժնետոմսերի փաթեթի 99%-ը պատրաստվում է ուղղել բարեգործության։ Նշենք, որ Ցուկերբերգին պատկանող բաժնետոմսերի փաթեթի արժեքն այս պահի դրությամբ կազմում է 45 մլրդ դոլար։

Ցուկերբերգը հայտնել է, որ բարեգործական նպատակով տրամադրվող գումարնները կուղղվեն ապագայի սերունդի և երեխաների համար հավասար պայմանների և զարգացման հնարավորությունների ստեղծմանը։ Նշվում է նաև, որ առաջիկա 3 տարվա ընթացքում Ցուկերբերգը բարեգործական նպատականերով կծախսի տարեկան մեկ միլիարդ դոլար։

Ցուկերբերգն իր այս որոշումը պայմանավորել է դստեր ծնունդով, ինչն էլ նրան ստիպել է ավելի լրջորեն մտածել երկրադնգի ապագայի և գալիք սերունդների մասին։