Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ucom. թվային հեռուստատեսություն՝ արդյո՞ք դա նորություն է
08/10/2015 11:57

Ucom. թվային հեռուստատեսություն՝ արդյո՞ք դա նորություն է

Ինչպես գիտենք, անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացը հանրապետությունում մտնում է ավարտական փուլ: Այս կապակցությամբ վերջերս շատ հաճախ է հնչում հարցը՝ ինչպես պետք է քաղաքացիներն իրենց բնակարաններում ապահովեն թվային հեռուստատեսություն:

Հայաստանում հեռարձակվող հեռուստաալիքները թվային տարբերակով հասանելի կլինեն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ունեն նոր սերնդի հեռուստացույցներ, հին հեռուստացույցների դեպքում քաղաքացիները պետք է ձեռք բերեն կցորդ սարքավորումներ, որպեսզի կարողանան օգտվել եթերից:

Սակայն այս խնդիրը չի վերաբերում «Յուքոմ» ընկերության բաժանորդներին: «Յուքոմն» արդեն տարիներ շարունակ իր բաժանորդներին տրամադրում է թվային հեռուստատեսություն: Այս ընկերության բաժանորդները վաղուց արդեն դիտում են բարձրօրակ IP հեռուստատեսություն, որը հասնում է իրենց բնակարաններ օպտիկամանրաթելային մալուխի միջոցով: Այսինքն՝ «Յուքոմի» հեռուստատեսությունից օգտվող բոլոր բաժանորդների համար հավելյալ սարքեր տեղադրելու որևէ անհրաժեշտություն չի առաջանում:

Այսպիսով, եթե դուք U!TV կամ Tpiple Play փաթեթների բաժանորդ եք, վայելե´ք որակյալ հեռուստատեսություն և մի´ անհանգստացեք նոր սերնդի հեռուստացույց կամ թվայնացնող սարք գնելու մասին: