Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline. երկու բացառիկ առաջարկ կորպորատիվ հաճախորդների համար
01/10/2015 14:09

Beeline. երկու բացառիկ առաջարկ կորպորատիվ հաճախորդների համար

Beeline-ը հայտարարում է երկու բացառիկ «Սմարթ բիզնես» և «Սմարթ բիզնես+» սակագնային փաթեթների գործարկման մասին կորպորատիվ հաճախորդների համար: Փաթեթները հասանելի են կանխավճարային և հետվճարային սակագնային փաթեթների բաժանորդներին:

Սակագնային փաթեթների շրջանակում փակ խմբում ելքային զանգի մեկ րոպի արժեքն է 3 դրամ, դեպի Beeline բջջային և ֆիքսված ցանցեր կատարվող զանգերը` 18 դրամ, իսկ ելքային զանգերը դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջային և ֆիքսված ցանցեր տարիֆիկացվում է 35 դրամ սակագնով:

«Սմարթ բիզնես» և «Սմարթ բիզնես+» սակագնային փաթեթների բաժանորդներն ամսական 350 դրամ կամ օրական 12 դրամ լրացուցիչ բաժանորդային վճարի դիմաց կարող են անվճար խոսել փակ խմբի ներսում` միացման համար վճարելով ընդամենը 5 դրամ (անկախ խոսակցության տևողությունից):

«Beeline-ը շարունակում է կատարելագործել սակագնային առաջարկները` դարձնելով դրանք ավելի հարմար և հասանելի: Նոր սակագնային փաթեթներն ուղղված են կորպորատիվ սեգմենտին և առաջարկում են հեռահաղորդակցության բոլոր ծառայությունների շահավետ սակագներ մեր գործընկերների և բիզնեսի համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Սմարթ բիզնես» և «Սմարթ բիզնես+» սակագնային փաթեթներն ակտիվացնելու դեպքում նոր ծառայությունների սակագները գործում են միանալու հաջորդ օրվանից սկսած: Ցանկության դեպքում բաժանորդները կարող են ակտիվացնել ձայնային, SMS-հաղորդագրություններ և ինտերնետի փաթեթներ, որոնք հնարավորություն են տալիս օգտագործել ծառայությունների մեծ ծավալներ ավելի հասանելի սակագներով:

Beeline-ի կորպորատիվ առաջարկների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am  կայքում: