Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline-ը սկսում է Շիրակի մարզի Անուշավան և Գետափ համայնքների ֆիքսված կապի արդիականացման աշխատանքները
24/09/2015 18:02

Beeline-ը սկսում է Շիրակի մարզի Անուշավան և Գետափ համայնքների ֆիքսված կապի արդիականացման աշխատանքները

Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի արդիականացմանն ուղված աշխատանքները: Մասնավորապես, 2015թ.-ի սեպտեմբեր ամսին մեկնարկել են գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները Շիրակի մարզի Անուշավան և Գետափ համայնքներում:

Արդիականացման աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսվում է մինչև ս.թ. նոյեմբերի 20-ը, Անուշավան և Գետափ համայնքների բնակիչներին հասանելի կլինեն նոր որակի թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայություններ: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:

«Beeline-ը շարունակում է ենթակառուցվածքի արդիականացմանն ուղղված աշխատանքները՝ կատարելագործելով մեր պարզ և հարմար ծառայությունները ողջ Հայաստանի տարածքում: Թվայնացման աշխաատանքների ավարտից հետո Անուշավան և Գետափ համայնքների բնակիչներին Beeline-ի ֆիքսված հեռախոսակապի ու լայնաշերտ ինտերնետի պարզ և հարմար ծառայությունները հասանելի կդառնան նոր որակով և արագությամբ», –  նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ 2014թ. ընթացքում Beeline-ը թվայնացրել է Հայաստանի 16 բնակավայրի հեռախոսային ցանց, մոնտաժել է ավելի քան 3500 հեռախոսագիծ և լայնաշերտ ինտերնետի ծառայությունների ավելի քան 1000 նոր պորտ: Ընկերության ձեռքբերումներից է նաև ֆիքսված հեռախոսակապի ծառայության: