ԴիջիԹեք 2015. թեժ տեխնոլոգիական աշուն Ucom-ի հետ

ԴիջիԹեք 2015. թեժ տեխնոլոգիական աշուն Ucom-ի հետ

11-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսն այս տարի աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել տեղական և միջազգային ընկերությունների շրջանում: Տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 130 ընկերություն, իսկ այցելուների քանակը կանխատեսվում է, որ կգերազանցի 40 000-ը:

Եռօրյա տեխնոլոգիական տոնին տեղական հեղինակավոր ընկերություններից բացի, կմասնակցեն նաև մի շարք այլ առաջատար ընկերություններ ԱՄՆ-ից, Չինաստանից, Թայվանից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից և Իրանից:
ԴիջիԹեք 2015-ի պլատինե հովանավոր «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշում է. «Լինելով նորարարական մոտեցումների և նոր տեխնոլոգիական լուծումների ստեղծող և ջատագով՝ մեր ընկերությունն առաջին անգամ չէ, որ հովանավորում է ԴիջիԹեք ցուցահանդեսն ու նմանատիպ այլ խոշոր միջոցառումներ:

Նման միջոցառումների շնորհիվ մեր հասարակության ավելի լայն շերտեր են սկսում առնչվել տեխնոլոգիական ոլորտի հետ: «Յուքոմը», որպես ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառող ու արագ զարգացող տեղական ընկերություն, աջակցում է տեխնոլոգիապես զարգացած Հայաստանին ուղղված բոլոր միջոցառումներին, որոնցից մեկն էլ հենց ԴիջիԹեք էքսպոն է»:

«ԴիջիԹեք 2015-ն առանձնահատուկ է նրանով, որ այս տարի մասնակցում են նաև բոլոր այն ընկերությունները, որոնք մեծ հաջողություններ են արձանագրել միջազգային ասպարեզում (PicsArt, «Զանգի», «Ջումագ», «Տրիադա Ստուդիո» և այլն): Բացի այդ, մասնակիցների թվում են մի շարք առաջատար և հանրաճանաչ միջազգային ընկերություններ այդ թվում՝ Ericsson, Huawei, Keysight Technologies, Calix և այլն: Մենք համոզված ենք, որ ԴիջիԹեք ցուցահանդեսում մասնակցությունը, լավ ավանդույթի համաձայն,  կխրախուսի միջազգային ընկերություններին Հայաստանում ինժեներական ստորաբաժանումներ ստեղծելու գործում, այնպես, ինչպես ժամանակին եղավ հանրաճանաչ IBM, National Instruments և այլ ընկերությունների դեպքում», - նշում է ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Կ. Վարդանյանը նաև հավելեց, որ ԴիջիԹեք 2015-ի շրջանակներում տեղի կունենա տեխնոլոգիական ոլորտի հիմնախնդիրների քննարկում ՀՀ վարչապետի մասնակցությամբ:

ՀՀ Շախմատային ֆեդերացիայի հետ համագործակցության շնորհիվ ցուցահանդեսին ներկա կլինեն նաև անվանի գորմայստերները և կմրցեն համակարգչային շախմատային ծրագրի հետ:  Շախմատային ծրագիրը մշակվել է մեր հայրենակցի կողմից և չի զիջում աշխարհի շախմատային ռոբոտ ծրագրի առաջատար եռյակին:  

Հիշեցնենք, որ ԴիջիԹեք 2015-ը կանցկացվի հոկտեմբերի 2-4-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Տեխնոլոգիական ցուցահանդեսին զուգընթաց տեղի կունենան ԴիջիԼայֆ սեմինարներ, Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն, ռոբոտների փառատոն, խաղային հեքեթոն, աշխատանքի տոնավաճառ, ինչպես նաև մի շարք մշակութային միջոցառումներ:

Նշենք, որ ցուցահանդեսն իրականացնում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Այս տարի ցուցահանդեսի պլատինե հովանավորն է Յուքոմ ընկերությունը:

Կարճ հասցե: geek.am/u/5107.html
Telecom ԻՏՁՄ ԴիջիԹեք 2015 Ucom Telecom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS