Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline «Երկվորյակներ» ծառայություն` անսահմանափակ ինտերնետ հեռախոսից և տանը
02/09/2015 17:19

Beeline «Երկվորյակներ» ծառայություն` անսահմանափակ ինտերնետ հեռախոսից և տանը

2 սեպտեմբերի 2015 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է «Երկվորյակներ» ծառայության գործարկման մասին: Միասնական ծառայությունը հնարավորություն է ընձեռում միաժամանակ ակտիվացնել անսահմանափակ ինտերնետ տանը և բջջային հեռախոսից: Բջջային ինտերնետի արագությունը կազմում է 512 կբ/վրկ, իսկ տնային ինտերնետի արագությունը 10 մբ/վրկ է` Beeline օպտիկամանրաթելային ինտերնետին միանալու դեպքում և 4 մբ/վրկ` հեռախոսային գծի միջոցով միանալու դեպքում: Ամսական բաժանորդային վարձը 6000 դրամ է:   

«Beeline-ն ուրախ է բաժանորդներին ներկայացնել ինտերնետի համակցված առաջարկ, որի շնորհիվ համակարգչով և նոթբուքով տանից անսահմանափակ ինտերնետից օգտվելը, ինչպես նաև հեռախոսով կամ պլանշետով ինտերնետի մշտական հասանելիությունը դարձել են ավելի մատչելի և հարմար: Հայաստանյան շուկայում մենք առաջինն ենք գործարկում ֆիքսված և բջջային ինտերնետի համակցված առաջարկ, որը հասանելի է գրեթե ողջ երկրում: Ավելին, մենք առաջինն ենք նաև «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբում: Այժմ մեր հաճախորդները կարող են այլևս չմտածել տարբեր սակագնային փաթեթների մասին: Beeline «Երկվորյակներ» ծառայություն` ինտերնետի հասանելիություն մշտապես և ամենուրեք` ընդամենը 6000 դրամով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Առաջարկը գործում է միայն ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար` ինչպես նոր, այնպես էլ գործող: Ծառայությունից օգտվելու համար 13 ամիս ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում հաճախորդն անվճար ստանում է Wi-Fi մոդեմ: Hi-Line և «Beeline Ինտերնետ» ծառայությունների գործող բաժանորդները կարող են անցնել «Երկվորյակներ» ծառայությունների փաթեթին` առանց լրացուցիչ պարտավորությունների: Ծառայությանը հնարավոր է միանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում:

«Երկվորյակներ» ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ ընկերության գրասենյակներում, զանգահարելով 100 և 8070 անվճար հեռախոսահամարներին կամ այցելելով www.beeline.am կայք: