Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline. զգալիորեն ընդլայնվել է բջջային ցանցի ծածկույթը Երևանում և Արագածոտնում
26/08/2015 09:00

Beeline. զգալիորեն ընդլայնվել է բջջային ցանցի ծածկույթը Երևանում և Արագածոտնում

Beeline-ը հայտարարում  է մայրաքաղաքում և Արագածոտնի մարզում GSM բջջային ցանցի և 3G-ծածկույթի զգալիորեն ընդլայնման մասին:

Մասնավորապես, տասնյակ նոր երկրորդ և երրորդ սերնդի 3G-բազային կայաններ են տեղադրվել Երևանում և Արագածոտնի մարզի Ամբերդ, Ոսկեվազ և Քուչակ համայնքներում:

«Beeline-ի բջջային կապի բաժանորդների քանակը Հայաստանում ըստ 2015 թ.-ի երրորդ եռամսյակի ցուցանիշների գերազանցել է 815 հազարը, որը մոտավորապես 20 հազարով ավել է, քան առաջին եռամսյակում: Ամեն օր Beeline-ին են միանում հարյուրավոր նոր բաժանորդներ, այդ իսկ պատճառով՝ ցանցի հավասարաչափ ընդլայնումը մեր ընկերության պարզ և հարմար ծառայությունների որակի ապահովման գրավականն է», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ նախկինում ընկերությունն ընդլայնել է 3G–կապի ծածկույթը տեղադրելով բազային կայաններ Շիրակի, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի և Կոտայքի մարզերում: