Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Օպտիկամանրաթելային «Beeline Ինտերնետ» ծառայությունը հասանելի է նոր հասցեներում
18/08/2015 11:32

Օպտիկամանրաթելային «Beeline Ինտերնետ» ծառայությունը հասանելի է նոր հասցեներում

17 օգոստոսի, 2015 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է, որ օպտիկամանրաթելային տեխնոլոգիայով (FTTB) «Beeline Ինտերնետ» ծառայությունն արդեն հասանելի է նոր հասցեներում։ Մասնավորապես, գերարագ ինտերնետ ծառայությունից այսուհետ կարող են օգտվել նաև Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Շենգավիթ թաղամասերի բնակիչները։

Օպտիկամանրաթելային «Beeline Ինտերնետ» ծառայության շրջանակում նախատեսված են սակագնային փաթեթներ ինտերնետի համաչափ արագություններով` 10, 35, 50 և 70 մբ/վրկ: Ամսական բաժանորդային վարձը համապատասխանաբար կազմում է 5400, 7000, 10000 և 13000 դրամ:

«Կատարելագործելով օպտիկամանրաթելային տեխնոլոգիայով (FTTB) ինտերնետի ծառայությունները` մենք շարունակում ենք ընդլայնել «Beeline Ինտերնետ» ծառայության աշխարհագրությունը: Այժմ օպտիկամանրաթելային գերարագ ինտերնետի մեր պարզ և հարմար ծառայությունները հասանելի են մայրաքաղաքի արդեն թվով յոթ թաղամասերի բնակիչներին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

«Beeline Ինտերնետ» ծառայության բաժանորդներին հասանելի է Beeline IPTV ծառայությունն ընթացիկ շուկայական գներով: Hi-Line ծառայության գործող բաժանորդները կարող են միանալ «Beeline ինտերնետ» ծառայությանը` անկախ պայմանագրի ժամկետից: «Beeline Ինտերնետ»-ին միանալու դեպքում Hi-Line ծառայության բաժանորդները կարող են պահպանել գործող ծառայությունը որպես պահուստային: Նրանց կառաջարկվի 4 մբ/վրկ արագությամբ հատուկ սակագնային փաթեթ` ամսական 90 դրամով:  

Նշենք, որ ծառայությունը նաև հասանելի է Նորքի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների բնակիչներին, ինչպես նաև Ավան թաղամասում: Beeline-ն ակտիվորեն կշարունակի ընդլայնել ծառայության աշխարհագրությունը մայրաքաղաքում:

Beeline-ի ծառայությունների և «Beeline Ինտերնետ» ծառայության գործողության տարածքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ Beeline վաճառքի սպասարկման գրասենյակներում  կամ զանգահարելով 100 և 8070 հեռախոսահամարներին։