Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline. oպտիկամանրաթելային ինտերնետ ծառայությունը հասանելի է նաև կորպորատիվ հաճախորդների համար
10/08/2015 16:25

Beeline. oպտիկամանրաթելային ինտերնետ ծառայությունը հասանելի է նաև կորպորատիվ հաճախորդների համար

Beeline-ը հայտարարում է իրավաբանական անձանց համար օպտիկամանրաթելային տեխնոլոգիայով (FTTB) «Beeline Ինտերնետ» ծառայության երկու նոր սակագնային փաթեթների գործարկման մասին:

Օպտիկամանրաթելային տեխնոլոգիայով (FTTB) «Beeline Ինտերնետ» ծառայության շրջանակում կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված են 10 մբ/վրկ և 35 մբ/վրկ արագությամբ սակագնային փաթեթներ: Ամսական բաժանորդային վարձը համապատասխանաբար կազմում է 12 000 դրամ և 24 000 դրամ: 

«Օպտիկամանրաթելային տեխնոլոգիայով (FTTB) ինտերնետի աշխարհագրության ընդլայնմանը զուգահեռ մենք շարունակում ենք ներկայացնել նոր պարզ և հարմար սակագնային փաթեթներ մեր բաժանորդների համար: «Beeline Ինտերնետ» ծառայության շրջանակում առաջարկվող երկու նոր առաջարկները մեր կորպորատիվ հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել գերարագ օպտիկամանրաթելային ինտերնետի ծառայություններից մատչելի սակագներով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Hi-Line ծառայությունից օգտվող կորպորատիվ հաճախորդները պայմանագիրը վերակնքելու դեպքում կարող են միանալ «Beeline Ինտերնետ» սակագնային փաթեթներին առանց վերահաշվարկի: 13 ամիս ժամկետով պայմանագիր ստորագրելու դեպքում «Beeline Ինտերնետ» ծառայության բաժանորդներին տրամադրվում է Wi-Fi սարք: 

Նշենք, որ օպտիկամանրաթելային տեխնոլոգիայով (FTTB) «Beeline Ինտերնետ» ծառայությունը հասանելի է Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների, ինչպես նաև Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Ավան և Շենգավիթ թաղամասերի բնակիչներին: Beeline-ն ակտիվորեն շարունակում է ընդլայնել ծառայության աշխարհագրությունը մայրաքաղաքում:

Beeline-ի ծառայությունների և «Beeline Ինտերնետ» ծառայության գործողության տարածքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ Beeline վաճառքի սպասարկման գրասենյակներում  կամ զանգահարելով 100 և 8070 հեռախոսահամարներին։