Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline-ը պարգևատրեց ամենաակտիվ բաժանորդներին Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում
17/07/2015 22:29

Beeline-ը պարգևատրեց ամենաակտիվ բաժանորդներին Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում

Beeline-ը պարգևատրեց Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում SMS-հարցմանը մասնակցած այն երեք բաժանորդներին, ովքեր առաջինն էին շնորհակալություն հայտնել ընկերությանը` հաշվեկշռի լիցքավորման վավերականության ժամկետը վերացնելու համար:

Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Ազատության 24 հասցեում գտնվող  Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում, որտեղ ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը երևանաբնակ Աննա Հակոբյանին և Սերգեյ Հովհաննիսյանին, իսկ Արմավիրից Անի Մինասյանին հանձնեց հատուկ մրցանակներ` Beeline Smart Duo մոդելի սմարթֆոններ:

«Այս պահին Beeline-ը հանդիսանում է Հայատանում միակ օպերատորը, որի բաժանորդները ստիպված չեն մտածել լիցքավորման ժամկետների մասին։ Կարճ ժամանակահատվածում մենք ստացել ենք բազմաթիվ շնորհակալական խոսքեր Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում այս աննախադեպ փոփոխության համար: Beeline բաժանորդները կարող են օգտագործել բջջային հաշվեկշռին փոխանցված միջոցները այն ժամանակ, երբ կցանկանան, քանի որ այդ գումարները «չեն վառվում» և «չեն սառեցվում»։ Հավատարիմ մնալով հաճախորդամետ այս ռազմավարությանը` Beeline-ը հետագայում ևս կշարունակի անակնկալներ մատուցել բաժանորդներին, ովքեր մշտապես մեր կողքին են և օգնում են դարձնել ծառայությունները հնարավորինս պարզ և հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հաշվեկշռի լիցքավորման վավերականության ժամկետի վերացման մասին ընկերությունը հայտարարել էր 2014 թ. փետրվարին: Բջջային հեռախոսի հաշվեկշիռը ցանկացած չափով և ցանկացած եղանակով լիցքավորելու դեպքում (օրինակ՝ «Հաշվեկշռի փոխանցում», վճարման քարտերի կամ վճարումների ընդունման տերմինալների օգնությամբ) Beeline բաժանորդները կարող են օգտագործել հաշվեկշռին կուտակված միջոցները բաժանորդի պայմանագրի գործունեության ողջ ընթացքում:

Հիշեցնենք, որ Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ռազմավարությունը Beeline-ը որդեգրել է դեռևս 2013 թվականի աշնանը և արդեն իսկ իրականացրել է մի շարք ծրագրեր, այդ թվում` SMS հաղորդագրության միջոցով իրականացվող հարցումները։ Ցանկացած բաժանորդ, ով կատարում է գործարք Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում կամ զանգահարում  Հաճախորդների սպասարկման կենտրոն, ստանում է SMS հաղորդագրություն, որտեղ բաժանորդը 0-ից 10 բալանոց սանդղակով գնահատում է մեր ծառայությունները, սպասարկող աշխատակազմի բարեհամբուրությունը։ Այնուհետև այդ տեղեկատվությունը համակարգվում է ինչպես բաժանորդների հետ հետադարձ կապի և անհատական խնդիրների լուծման, այնպես էլ կազմակերպության ընդհանուր բարելավման նպատակով: