Beeline. անվճար տրաֆիկ դեպի Facebook, Odnoklassniki և ВКонтакте կայքեր

Beeline. անվճար տրաֆիկ դեպի Facebook, Odnoklassniki և ВКонтакте կայքեր

Beeline-ը հայտարարում է երկու նոր փաթեթների գործարկման մասին բջջային կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար: «Ակտիվ» և «Ակտիվ 7» նոր ծառայությունները հնարավորություն են տալիս կատարել անսահմանափակ զանգեր Beeline բջջային ցանցի ներսում, օգտվել գերարագ բջջային ինտերնետի փաթեթից և անսահմանափակ մուտք գործել դեպի Facebook, Odnoklassniki և ВКонтакте սոցիալական ցանցեր:

«Հայաստանում երեք խոշորագույն սոցիալական ցանցերի լսարանը գերազանցում է 2,5 միլիոնը: Facebook, Odnoklassniki և ВКонтакте սոցիալական ցանցերը շատերի համար արդեն դարձել են եթե ոչ հիմնական, ապա ընկերների և հարազատների հետ կապի լիարժեք այլընտրանքային միջոց: Խրախուսելով հաղորդակցության ժամանակակից միջոցների առաջընթացը և ծառայություններն ավելի պարզ ու հարմար դարձնելով` Beeline-ը գործարկում է երկու փաթեթային առաջարկ, որոնց միանալով` մեր բաժանորդները կարող են պարզապես մոռանալ սոցիալական ցանցերում և Beeline բջջային ցանցում շփման սահմանափակումների մասին», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ակտիվ 7» ծառայությունը միանում է 7 օրով, միացման օրը չհաշված, և ներառում է անվճար զանգեր Beeline բջջային ցանցի ներսում, 300 ՄԲ ծավալով ինտերնետ առանց արագության սահմանափակման և անվճար մուտք դեպի Facebook, Odnoklassniki և ВКонтакте սոցիալական ցանցեր։
Ծառայության ակտիվացման արժեքը 590 դրամ է: Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *227# հրահանգը, իսկ ապաակտիվացնելու համար` *221# հրահանգը:

«Ակտիվ» ծառայությունը միանում է 30 օրով, միացման օրը չհաշված, և ներառում է անվճար զանգեր Beeline բջջային ցանցի ներսում, 1 ԳԲ ծավալով ինտերնետ առանց արագության սահմանափակման ինտերնետ և անվճար մուտք դեպի Facebook, Odnoklassniki և ВКонтакте սոցիալական ցանցեր:
Ծառայության ակտիվացման արժեքը 1990 դրամ է: Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *220# հրահանգը, իսկ ապաակտիվացնելու համար` *221# հրահանգը:

Ծառայության ժամկետները, ինչպես նաև ինտերնետի ծավալի մնացորդը կարելի է ստուգել *113# հրահանգի միջոցով։

Փաթեթում ներառված ինտերնետի ծավալը սպառելուց հետո ինտերնետի տարիֆիկացումը կիրականացվի բաժանորդի սակագային փաթեթին համապատասխան:

Ծառայությունների գործողության ժամկետի ավարտից հետո բաժանորդի հաշվին բավարար գումար լինելու դեպքում դրանք նորից կատկիվացվեն, և բաժանորդի հաշվից կգանձվի համապատասխան գումարը:

Ծառայության գործողության ժամկետի ավարտից հետո բաժանորդի հաշվին բավարար գումար չլինելու դեպքում նրան տրամադրվում է 7-օրյա դիտարկման շրջան: Եթե այս ժամանակահատվածում բաժանորդի հաշիվը լիցքավորվում է ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ գումարի չափով, ծառայությունն ավտոմատ կերպով կակտիվանա:

7 օրվա ընթացքում հաշիվը անհրաժեշտ գումարով չլիցքավորելու դեպքում ծառայությունը կապաակտիվանա, և այն ակտիվացնելու համար անհրաժեշտ է կրկին հավաքել ակտիվացման կոդը: Բաժանորդը ցանկացած ժամանակ կարող է ապաակտիվացնել ծառայությունը, այդ թվում` դիտարկման շրջանի ընթացքում:
Նշենք, որ Facebook, Odnoklassniki և ВКонтакте կայքերից անվճար օգտվելու հնարավորությունը չի ներառում այլ կայքերում և ինտերնետ ռեսուրսներում տեղադրված խաղերը, հավելվածները, ձայնային և վիդեո բովանդակությունը, որը դիտվում է սոցիալական ցանցերում:

Facebook սոցիալական ցանցում, բացի surfing–ից, կարելի է անվճար օգտվել տվյալ աղբյուրում տեղադրված բովանդակությունից։ Facebook.com կարելի է մուտք գործել նաև Messenger և Facebook բջջային հավելվածների միջոցով:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5044.html
Beeline Telecom Հայաստան Telecom Հայաստան Beeline Անդրեյ Պյատախին

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS