Օգոստոս, 2022
August 2022
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Վիվասել-ՄՏՍ. «BIT անսահմանափակ». ինտերնետ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետվճարային բաժանորդների համար
16/06/2015 07:29

Վիվասել-ՄՏՍ. «BIT անսահմանափակ». ինտերնետ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետվճարային բաժանորդների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Անձնական», «Խոսում է քաղաքը» և «STARTPHONE» հետվճարային բաժանորդներն այժմ կարող են օգտվել «BIT անսահմանափակ» ծառայությունից, որը թույլ է տալիս ֆիքսված գումարի դիմաց ստանալ օրական 50 ՄԲ գերարագ փաթեթ, իսկ գերարագ փաթեթը սպառելուց հետո՝ անսահմանափակ օգտվել ինտերնետի բազմաթիվ հնարավորություններից:

Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *777*1# հրահանգը: Ակտիվացման արժեքն է 100 դրամ/օր:

Ցանկության դեպքում այս ծառայությունը կարելի է ակտիվացնել նաև ավտոմատ երկարացման հնարավորությամբ՝ ուղարկելով *777*01# հրահանգը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար ընդլայնում է հետվճարային և կանխավճարային բաժանորդների համար նախատեսված՝ բջջային ինտերնետ ծառայությունների շարքը՝ գնի և որակի լավագույն համադրություն առաջարկելով այն բաժանորդներին, ովքեր մեծ ծավալով ինտերնետ են սպառում սմարթֆոնի միջոցով»,-մեկնաբանել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ՝ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage