Հոկտեմբեր, 2021
October 2021
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
MobiDram-ի վճարային 50 տերմինալ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում
08/06/2015 20:01

MobiDram-ի վճարային 50 տերմինալ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և դուստր ընկերությունը՝ ՄոբիԴրամ-ը, ավարտել են համատեղ նախագծերից մեկի՝ վճարային տերմինալների միջոցով ինքնասպասարկման ծառայությունների մատուցման  ծրագրի  առաջին փուլը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում տեղադրվել է վճարային 50 տերմինալ: Դրանցից 23-ը սպասարկելու են մայրաքաղաքի, իսկ 27-ը՝ մարզերի բնակիչներին՝ ընդգրկելով Հայաստանի ամբողջ տարածքը:

Նախագծի հիմնական նպատակը սպասարկման որակի բարելավումն է. հաճախորդներին նոր գործիքներ տրամադրելով՝ էականորեն նվազում է գործարքի ժամանակը: Տեղադրված տերմինալների միջոցով հաճախորդը կարող է վճարել բջջային կապի ծառայությունների, կոմունալ ծախսերի, արբանյակային և կաբելային հեռուստատեսության և ինտերնետ հասանելիության ծառայությունների դիմաց: Վճարային տերմինալների օգնությամբ հնարավոր է նաև համալրել ՄոբիԴրամ բջջային դրամապանակը: Մատուցվող ծառայությունների ցանկն անընդմեջ ընդլայնվում է:

«Տեխնիկայի հնարավորությունը կարիքներին ծառայեցնելը հզոր գործիք է: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր դուստր ընկերության՝ ՄոբիԴրամի հետ, ձգտում է արագ արձագանքել հաճախորդների պահանջներին: Ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզերի մեր հայրենակիցներին նոր լուծումներ առաջարկելը, սպասարկման բարձր որակ և հարմարավետ պայմաններ ապահովելը եղել և մնում են մեր ուշադրության կենտրոնում: ՄոբիԴրամը թույլ է տալիս որպես այդպիսի տարբերակ օգտագործել և՛ բջջային հեռախոսը, և՛ առաջարկվող տերմինալը: Ի՞նչ կտա դա հաճախորդին. ժամանակի խնայողություն, ֆինանսական միջոցները կառավարելու հմտություն, անհրաժեշտ գործարքներն իրեն հարմար ժամանակահատվածում և վայրում իրականացնելու պարզ մեխանիզմ և այլն: Անակնկալները շարունակական են լինելու»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՄոբիԴրամի վճարային բոլոր տերմինալները հագեցած են սենսորային էկրանով և պարզ ինտերֆեյսով, ինչը թույլ է տալիս հաճախորդին առանց լրացուցիչ գիտելիքների և հմտությունների՝ օգտվել մատուցվող ծառայություններից: ՄոբիԴրամը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակելու են հարմարավետ լուծումներ առաջարկել իրենց հաճախորդներին: