Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Վիվասել-ՄՏՍ. «Skype»-ից օգտվելու հատուկ պայմաններ` նաև «ՄՏՍ կոնեկտ 256»-ի բաժանորդների համար
01/06/2015 20:39

Վիվասել-ՄՏՍ. «Skype»-ից օգտվելու հատուկ պայմաններ` նաև «ՄՏՍ կոնեկտ 256»-ի բաժանորդների համար

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ կոնեկտ 256» ինտերնետային սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրվելիս ևս կարելի է «Skype» ծառայությունից օգտվել հատուկ պայմաններով.

– օգտագործելով գերարագ ինտերնետ՝ պահպանելով սակագնային պլանում ներառված գերարագ ինտերնետ-փաթեթի ծավալը,
– շարունակելով օգտվել ինտերնետից բարձր արագությամբ՝ անգամ փաթեթի գերարագ ինտերնետը սպառելուց հետո:

«Skype» ծառայության ակտիվացման արժեքը կազմում է ամսական 500 դրամ:

Սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրվելիս մինչև 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող և «Skype» ծառայությունից օգտվելու համար օպտիմացված «ՄՏՍ կոնեկտ E3351» USB մոդեմը տրամադրվում է անվճար:

Իսկ առաջարկվող սակագնային պլանին անժամկետ բաժանորդագրվելու դեպքում USB մոդեմի արժեքն այժմ 18 000 դրամ է:

«Շուկայի տարբեր հատվածների կարիքներից ելնելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը լայնաշերտ ինտերնետ հասանելիության մշտապես նոր հնարավորություններ է առաջարկում իր բաժանորդներին՝ առավել մատչելի պայմաններով և առավել բարձր արագությամբ:  Բաժանորդագրվելով «ՄՏՍ կոնեկտ 256» սակագնային պլանին և ակտիվացնելով Skype-ից հատուկ պայմաններով օգտվելու ծառայությունը, Երևանի և մարզերի այն բաժանորդները, որոնք հաճախ են հաղորդակցվում Skype-ի միջոցով, կարող են լավագույնս օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ընձեռած հնարավորություններից»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Հաշվի առնելով տվյալների անլար փոխանցման ծավալների և արագության աճող պահանջարկը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կշարունակի ներկայացնել նոր սակագնային պլաններ և անլար սարքեր՝ նպատակ ունենալով իր բաժանորդների համար ապահովել տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելու առավել հարմարավետ պայմաններ: Զուգահեռաբար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կշարունակի երրորդ սերնդի ցանցի ընդլայնումբ»:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage: