374
21
2808
Beeline-ն անց է կացնում ակցիա «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում

Beeline-ն անց է կացնում ակցիա «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում

2 ապրիլի, 2015 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում ակցիայի անցկացման մասին: Մինչև 2015թ. մայիսի 31-ը ծառայության շրջանակում տրամադրվող գումարի չափը կավելանա և կկազմի 300-ից մինչև 9000 դրամ: Ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին:

«Եթե բաժանորդի հաշվեկշիռը մոտ է զրոյին, իսկ տվյալ պահին հաշիվը լիցքավորելու հնարավորություն չկա, ապա մենք առաջարկում ենք օգտվել «Վստահության րոպեներ» ծառայությունից: Մենք ժամանակավորապես կլիցքավորենք հաճախորդի հաշիվը նրա դիմումի հիման վրա:  Beeline-ը ոչ միայն իր հաճախորդներին առաջարկում է առավելագույնս պարզ և հարմար ծառայություններ, այլ նաև հոգ է տանում, որպեսզի նույնիսկ հաշվի նվազագույն մնացորդի դեպքում հաճախորդները շարունակեն մնալ կապի մեջ և օգտվել մեր ծառայություններից», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։  
«Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում տրամադրվող գումարի չափը կախված է վերջին երեք ամիսների ընթացքում բաժանորդի կողմից ծառայությունների համար ծախսված գումարից: «Վստահության րոպեներ» կարելի է ստանալ ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ ռոումինգում` հավաքելով *141# հրահանգը: Փոխանցված գումարի գործողության ժամկետը 3 օր է ՀՀ տարածքում, իսկ ռոումինգում գտնվելիս այն բաժանորդին կտրամադրվի 7 օր ժամանակահատվածով: Նշված ժամանակահատվածի ավարտից հետո «Վստահության րոպեներ»-ի գումարն ավտոմատ կերպով կգանձվի բաժանորդի հաշվեկշռից, նույնիսկ եթե հաշվի վրա միջոցներ դեռ չկան: Ծառայությունը տրամադրվում է այն անձանց, ովքեր ավելի քան 3 ամիս հանդիսանում են Beeline-ի բաժանորդ։

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.beeline.am կայք:

Կարճ հասցե: geek.am/u/4959.html
Beeline Telecom Հայաստան Beeline Հեռահաղորդակցություն Հայաստան Telecom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2679 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Armenia Startup Academy-ն ստարտափներին հնարավորություն է տալիս լրացնել բիզնես գիտելիքների պակասը

Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում ՏՏ ոլորտը բավականին խոստումնալից է, և հենց այստեղ են պատրաստվում ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագետները։ Իհարկե, այս ամենը շատ ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS