Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline-ի «Հեռախոս սուպեր գնով» հատուկ առաջարկը կրկին հասանելի է
16/03/2015 18:57

Beeline-ի «Հեռախոս սուպեր գնով» հատուկ առաջարկը կրկին հասանելի է

Beeline-ը հայտարարում է «Հեռախոս սուպեր գնով» հատուկ առաջարկի ժամկետի երկարացման մասին: Առաջարկը կգործի մինչև 2015 թ. մայիսի 31-ը: Հատուկ առաջարկի շրջանակում հնարավոր է ձեռք բերել Alcatel 1010D մոդելի հեռախոս և ստանալ 2 ամիս անսահմանափակ զանգեր կատարելու հնարավորություն Beeline ցանցի ներսում աննախադեպ գնով` 9900 դրամով:

«Ամանորյա տոներին ընդառաջ Beeline-ը հանդես եկավ  միաժամանակ երկու հատուկ առաջարկով, որոնք հնարավորություն էին ընձեռում մատչելի պայմաններով ձեռք բերել հեռախոսներ և սմարթֆոններ: Այս նախաձեռնությունները լայն տարածում գտան մեր բաժանորդների շրջանում, և, ընդհանուր առմամբ մենք վաճառեցինք մոտ 9000  հեռախոս և սմարթֆոն։ Ուումնասիրելով ներկայիս շուկան կարող ենք ասել, որ մատչելի գնով հեռախոսների պահանջարկը դեռևս չի նվազել: Ձգտելով առավելագույնս բավարարել մեր հաճախորդների պահանջները` մենք երկարացնում ենք ակցիայի ժամկետը` հաճախորդներին հնարավորություն ընձեռելով ձեռք բերել հեռախոս և անվճար օգտվել մեր պարզ ու հարմար ծառայություններից», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը Հատուկ առաջարկի շրջանակում մեկ հեռախոսահամարով կարելի է ձեռք բերել միայն 1 հատ  հեռախոս և միայն 1 անգամ միանալ  «Զրուցենք»  ծառայությանը 60 օր ժամկետով: Նոր բաժանորդները, բացի 9900 դրամից, պետք է վճարեն նաև այն սակագնային փաթեթի արժեքը, որին միանում են: «Հեռախոս սուպեր գնով» առաջարկի շրջանակում 60 օր ժամկետով միանում է «Զրուցենք» ծառայությունը: Ժամկետը լրանալու կամ ծառայությունն անջատելու դեպքում Beeline ցանցի ներսում կգործեն այն սակագները, որոնք սահմանված են բաժանորդի սակագնային փաթեթով։ «Զրուցենք» ծառայության գործողության ժամկետը կարելի է ստուգել` ուղարկելով *118# հրահանգը:

60 օրը լրանալուց հետո բաժանորդը ցանկացած ժամանակ կարող է երկարացնել «Զրուցենք» ծառայության ժամկետը` ուղարկելով *888# հրահանգը և ստանալ Beeline ցանցի ներսում 30 օր անսահմանափակ շփման հնարավորություն ընդամենը 990 դրամով։ «Հեռախոս սուպեր գնով» հատուկ առաջարկի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ, զանգարել 0611 հեռախոսահամարով կամ այցելել www.beeline.am կայք: