Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline. փոփոխում է բջջային կապի հաշիվների վճարման ժամկետները հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար
24/02/2015 12:58

Beeline. փոփոխում է բջջային կապի հաշիվների վճարման ժամկետները հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար

Beeline-ը հայտարարում է բջջային կապի հաշիվների վճարման և համարների արգելափակման ժամկետների փոփոխության մասին հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար: 

«2015թ.–ի մարտից Beeline-ը հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների հաշիվները կներկայացնի ավելի շուտ` գրեթե ամսվա սկզբին: Այս ամենն արվում է այն նպատակով, որպեսզի մենք հաշիվների վճարման օրերին կարողանանք նվազագույնի հասցնել հերթերի թիվը վաճառքի և սպասարկման գրասենյակներում։ Նախորդ ամսվա համար վճարման հաշիվը նախապես ստանալով, հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կկարողանան ավելի շուտ մարել դրանք, ինչն ավելի արագ և հարմար կդարձնի սպասարկումը մեր գրասենյակներում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

2015 թ. մարտ ամսից սկսած բջջային ծառայությունների մատուցման դիմաց նախորդ ամսվա հաշիվը կներկայացվի ընթացիկ ամսվա 2-ից սկսած: Այդ հաշիվն ենթակա է վճարման մինչև ընթացիկ ամսվա 15-ը: Եթե այդ ընթացքում վճարում չի իրականացվում, ապա տվյալ ամսվա 19-ից ելքային զանգերն արգելափակվում են: Մինչև տվյալ ամսվա 22-ը հաշիվը չմարելու դեպքում կապն ամբողջովին արգելափակվում է, իսկ 3 ամսվա ընթացքում չվճարելու դեպքում բաժանորդի հետ պայմանագիրը լուծարվում է: Հաշիվը վճարելու դեպքում հեռախոսահամարն ապաարգելափակվում է։:

Beeline-ի ծառայությունների դիմաց հաշիվների վճարման ժամկետների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում, զանգահարելով 0611 անվճար շուրջօրյա հեռախոսահամարին կամ այցելելով www.beeline.am կայք: