Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline-ը և NURCARD-ն առաջարկում են «Գեղեցիկ համար Mastercard NurCard Gold քարտապաններին» նոր ծառայությունը
23/02/2015 22:20

Beeline-ը և NURCARD-ն առաջարկում են «Գեղեցիկ համար Mastercard NurCard Gold քարտապաններին» նոր ծառայությունը

Beeline-ը NURCARD-ի հետ համատեղ հայտարարում են  «Գեղեցիկ համար MasterCard NurCard Gold քարտապաններին» ծառայության գործարկման մասին: Ծառայությունը հնարավորություն է ընձեռում MasterCard NurCard Gold քարտապաններին անվճար ստանալ Beeline-ի «Ոսկի» հեռախոսահամար բաժանորդագրվելով «All in 3500-Nur», «All in 5500-Nur» կամ «All in 7500-Nur» սակագնային փաթեթներից (ՍՓ) մեկին 12 ամիս ժամկետով:

«Beeline-ի սակագնային քաղաքականությունն ուղված է ապահովել առավել պարզ և հարմար ծառայություններ լավագույն գնով: Այս ուղղությամբ էլ մենք աշխատում ենք նաև մեր գործընկերների հետ: NURCARD-ի հետ համատեղ առաջարկը՝ լավ  հնարավորություն է ստանալու Beeline-ի «գեղեցիկ» հեռախոսահամար բաժանորդագրվելով մեր բջջային կապի մրցակցային փաթեթից որևիցե մեկին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Բաժանորդագրման առաջին 12 ամիսների ընթացքում ՍՓ-ի փոփոխման կամ պայմանագրի խզման դեպքում բաժանորդը պարտավոր է վճարել «գեղեցիկ» հեռախոսահամարի արժեքը: Իսկ բաժանորդագրման առաջին 12 ամիսների ընթացքում բաժանորդի կողմից  «All in 3500-Nur», «All in 5500-Nur» կամ  «All in 7500-Nur» ՍՓ-ներից մեկին անցում կատարելու դեպքում 12 ամիսների հաշվարկը վերսկսվում է ՍՓ-ի փոփոխման օրվանից, իսկ «գեղեցիկ» համարի գումար չի գանձվում:

Միանալ «All in 3500-Nur», «All in 5500-Nur» կամ «All in 7500-Nur» սակագնային փաթեթներին և ստանալ «Ոսկի» հեռախոսահամար կարող եք Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում և NURCARD-ի սպասարկման կենտրոններում: Ծառայությանը միանալու համար բաժանորդը պետք է հանդիսանա MasterCard NurCard Gold-ի քարտապան:

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.beeline.am կայք, ինչպես նաև Beeline կամ NURCARD-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներ։