Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Սինգապուրում մատուցողներին փոխարինելու են դրոնները
10/02/2015 12:55

Սինգապուրում մատուցողներին փոխարինելու են դրոնները

Սինգապուրի ռեստորաններից մեկում մատուցողներին փոխարինելու են դրոնները: Հայտնի է, որ նախագիծն իրականացվելու է այս տարվա ընթացքում: Թռչող սարքերի մշակմամբ զբաղվելու է Infinium Robotic ընկերությունը: Դրոններից յուրաքանչյուրը կշռելու է մոտ 2 կգ: Այն կարողանալու է միաժամանակ երկու գավաթ գարեջուր և մեկ պիցցա տեղափոխել: Թռչող սարքերը տեղաշարժվելու են ներդրված ինֆրակարմիր ցուցիչների միջոցով: 

Ռեստորանի տնօրինության հավաստմամբ՝ հաստատության ներկայիս աշխատակիցներն աշխատանքից չեն ազատվելու: Նրանք, հավանաբար, այլ պաշտոններ կստանձնեն: