Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Picsart հայկական հավելվածը 10 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել Sequoia Capital վենչուրային հիմնադրամի կողմից
06/02/2015 11:09

Picsart հայկական հավելվածը 10 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել Sequoia Capital վենչուրային հիմնադրամի կողմից

Picsart հայկական ֆոտոխմբագրիչ հավելվածն իր եկամտաբերությամբ և ավելի քան 200 միլիոն օգտատերերով կարողացել է հայտնվել ներդրող ընկերությունների ուշադրության կենտրոնում: Հաղորդվում է, որ բջջային հավելվածը 10 միլիոն ԱՄՆ դոլար է ներգրավել Sequoia Capital վենչուրային հիմնադրամի կողմից:  

Picsart-ը հագեցած է լուսանկարների մշակման համար նախատեսված տարատեսակ գործիքներով, որոնց միջոցով տաղանդաշատ ստեղծագործողները կարողանում են մյուսների հետ կիսվել իրենց փորձով ու արվեստի բացառիկ նմուշներով:

«Նման հավելված ստեղծելու համար ինձ ներշնչել է աղջիկս, ով շատ կրեատիվ և տաղանդավոր նկարչուհի է», – VentureBeat-ին տրված հարցազրույցի ժամանակ նշել է Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը՝ հավելելով, որ շատ ուրախ է մյուսներին ևս ստեղծագործելու հնարավորություն ընձեռելու համար: